Դեսպան․ Թեհրանն ակնկալում է, որ դեկտեմբերին կլուծվի ԵԱՏՄ-ում Իրանի կարգավիճակի հարցը
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դիտորդ-անդամ կդառնա արդեն դեկտեմբերին, հաղորդում է ILNA գործակալությունը:
«Մեր ամենամեծ նպատակներից մեկն առևտրային հարաբերությունների ընդլայնումն է, և այդ առումով որոշ տարածաշրջաններ, մասնավորապես՝ ԵԱՏՄ երկրներն, մեր դիտարկմամբ ունեն հիանալի առավելություններ։ Իրանն արդեն հայտ է ներկայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելու համար՝ որպես դիտորդ. հուսով եմ, որ այդ հարցը դեկտեմբերին վերջնականապես կլուծվի», - դեսպանի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացման, կոոպերացիայի և մրցունակության բարձրացման և կայուն զարգացման համար պայմաններ ձևավորելու նպատակով՝ ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման:
Եվրասիական տնտեսական միությունն ակտիվ երկխոսություն է վարում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մեծ մասի հետ։ Օրինակ՝ Չինաստանի հետ կնքվել է առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, գործում է դրա զարգացման ճանապարհային քարտեզը։ Հնդկաստանի հետ քննարկվում է ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Ընդ որում, Չինաստանը և Հնդկաստանը ԵԱՏՄ խոշորագույն առևտրային գործընկերներն են։ Ակտիվորեն զարգանում է Իրանի հետ միության համագործակցությունը։ 2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիր, իսկ արդեն 2024 թվականի մայիսին ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար Իրանն ուղարկել է հարցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.