Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև
Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Շնորհավորում ենք մեր գործընկերներին: Դեպի Աթենք ևս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի և Հունաստանի միջև աճող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: Հուսով եմ՝ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է ու ականատես կլինենք ավելի շատ նոր ուղղությունների բացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանի խոսքերն է մեջբերված «Զվարթնոց»-ի տարածած հաղորդագրության մեջ:
«SKY express» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասի խոսքով՝ նոր երթուղին ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ավելացել է SKY express միջազգային ցանցին: Այս նոր երթուղին, ուղիղ թռիչքներով դեպի Հայաստանի մայրաքաղաք, ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև: Կամրջելով մեր երկու երկրները՝ մենք նպատակ ունենք ամրապնդել մշակութային և տնտեսական հարաբերությունները՝ հրավիրելով Հայաստանից ժամանած ճանապարհորդներին բացահայտելու Հունաստանի հարուստ ժառանգությունն ու գեղեցկությունը «SKY express» խոշորագույն ներքին ցանցով, որն Աթենքի միջոցով կապվում է ընդլայնվող միջազգային ցանցին: Մենք շարունակաբար ձգտում ենք կատարելագործել մեր ծառայությունները՝ մեր բոլոր ուղևորներին պարգևելով եզակի և հիշարժան ճանապարհորդություն»,- ասել է նա:
Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Խրիստոս Սոֆյանոպուլոսը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, նկատել է.
«Ջերմորեն ողջունում ենք Երևանի և Աթենքի միջև այս պաշտոնական բացումը։ Համոզված ենք, որ այն մերձեցնելու է երկու երկրներին և ամրապնդելու է նրանց միջև կապերը։ Նաև վստահ ենք, որ այն կխթանի առևտրի հնարավորությունները, զբոսաշրջությունը և մարդկանց միջև հարաբերություններն այս երկու՝ արդեն շատ բարեկամ ժողովուրդների միջև: Հուսով ենք, որ սա նաև հնարավորություն կտա ավելի շատ հույների այցելել այստեղ որպես զբոսաշրջիկներ՝ վայելելու Հայաստանի գեղեցկությունը և նրա ընդլայնվող զբոսաշրջությունը: Կարող ենք նաև Երևանի և Աթենքի օդանավակայանները դարձնել ճանապարհորդական հանգույցներ (հաբ)՝ այլ ուղղություններով թռիչքներ կապելու համար. դեպի Եվրոպա, Ասիա և այլ մասեր»:
«SKY Express» ավիաընկերությունը շահագործում է Հունաստանի 33 ուղղություններից բաղկացած ամենամեծ ցանցը և 22 ուղղությունների ընդլայնվող միջազգային ցանցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.