Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ԹԵ ԱՅՆ, ԹԵ ՈՒՄ ՀԱՆԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱՅԼ ՈՎ ՄՆԱՑ ՈՒ ԻՆՉՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի պահանջով երեկ՝ նոյեմբերի 18-ին, 6 պաշտոնյա աշխատանքից ազատման դիմում է գրել: Նրանք են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Պաշտոնանկությունների պատճառների մասին Alpha News-ի ուղիղ եթերում խոսել ենք մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ:
«Սա իրականում այն է, ինչ արեց Զելենսկին 2-3 ամիս առաջ Ուկրաինայում: Ուղղակի դժգոհությունը մեղմելու և թեման մի փոքր շեղելու համար նա նախարարներին հեռացրեց, բայց հետո վերադասավորեց ու նշանակեց նոր, բավականին լավ պաշտոնների: Հիմա նույնն այստեղ է: Բայց այստեղ պետք է հասկանալ ոչ թե ում հանեց, այլ ով մնաց ու ինչու մնաց: Մնացին Արմեն Աբազյանը, Արմեն Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և մնաց Սուրեն Պապիկյանը: Այսինքն՝ գլոբալ առումով մնացին մարդիկ, որոնք կազմում են Փաշինյանի կա՛մ մերձավոր շրջապատը, կա՛մ դեռևս Փաշինյանը չի կարողանում նրանց հարցերը լուծել այնպես, ինչպես ցանկանում է»,- նշել է Տիգրան Քոչարյանը:
Խոսելով Փաշինյանի հաջորդ քայլերի մասին՝ նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին սպասվում է որոշ ՔՊ-ականների կալանավորում:
«Նիկոլ Փաշինյանի հեռացրած այս 6 պաշտոնյաներից որևք մեկը Նիկոլ Փաշինյանի հետ չի քայլել, բայց շատ հավանական է՝ այդ 6-ից առնվազն 3-4-ը կրկին պետական կառավարման ապարատում տեղ կգտնեն, քանի որ, օրինակ, ինչ վատ բան է արել Վահե Ղազարյանը, որ Փաշինյանը նրան առանց պաշտոնի թողնի: Սա հերթական քայլն է, որ ժողովրդի լարվածությունը մեղմանա:
Պետք է նաև նշել, որ սա քաղաքագիտորեն հասկանալի քայլ է, քանի որ դու սկզբում պետք է միավորվես ընդհանուր և արտաքին թշնամու դեմ, որոնք նախկիններն ու ՌԴ-ն էին: Բայց նախկինների թեման անցյալում է, քանի որ արդեն 7 տարի է՝ ոչ մի նախկին պաշտոնի չէ, իսկ ՌԴ-ի վրա ինչ հնարավոր էր բարդել, արդեն բարդել են: Եվ հիմա ներսում թշնամիներ գտնելու ժամանակն է: Սրանից հետո հաջորդ քայլը լինելու է որոշ ՔՊ-ականների կալանավորումը: Հետո կգան 2026-ի ընտրությունները, այստեղ կարելի է նոր թիմ հավաքել, և ժողովրդին ցույց տալ՝ միայն ես եմ, որ կամ, ինչ կուզեմ կանեմ, ում կուզեմ կհանեմ ու կնշանակեմ»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 19:57
Лидер движения "Священная борьба" Баграт Галстанян обратился с первым из заключения обращением к народу. Его передала команда адвокатов.
-
2025-06-26 19:54
Оказывая давление на Армянскую Апостольскую церковь, армянские власти тем самым пытаются завершить проект полного отделения Армении от союза с бывшими республиками СССР и с ОДКБ. Об этом в интервью RT заявил сербский писатель, режиссер, бывший политик и военный командир Драгослав Бокан.
-
2025-06-26 19:50
Предварительное следствие уголовного дела, в котором фигурирует министр финансов Армении Ваге Ованнисян, проводит Антикоррупционный комитет. Об этом Sputnik Армения сообщили в Комитете.
-
2025-06-26 19:30
Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.