«ԳԵՂԱՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է ՆՈՅԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ
Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջևանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արևելցին գրում է․ «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի և Նեմզարայ ի Մարանդ»:
Համարվում է, որ Նոյի դամբարանը գտնվել է Նախիջևան քաղաքի հարավային կողմում՝ հայկական հին գերեզմանատանը։ Դամբարան-մատուռը երկհարկանի է եղել։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ, մանկավարժ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ Նոյի գերեզմանը գտնվել է քաղաքի հարավային կողմում՝ հին բերդի մնացորդների մոտ։ Իր ներկայիս տեսքով այն վերականգնվել է պարսիկների կողմից։ Այստեղ նախկինում եղել է եկեղեցի, որը հետագայում ավերվել է, սակայն մատուռը նախկին եկեղեցու մնացորդն է։ Մատուռի ներքին տեսքը նման է քարայրի՝ մեջտեղում կամարներով հենված քարե սյունով: Ըստ հայկական լեգենդի՝ այստեղ են գտնվում Նոյ նահապետի մասունքները: Ռուս հայտնի գրող և ճանապարհորդ Եվգենի Մարկովը նշում է, որ Նախիջևանում է գտնվում այն վայրը, որտեղ, ըստ հայերի հավատալիքների, տապանից դուրս գալուց հետո հաստատվել, ապա մահացել է Նոյ նահապետը, իսկ «Նախիջևան» բառը հին հայերենում բառացիորեն նշանակել է «առաջին բնակավայր»: Նոյի գերեզմանի մասին է հիշատակում նաև պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը:
1852 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցում» նշվում է, որ հայկական շատ հուշարձաններ մուսուլմանների կողմից ենթարկվել են ավերածությունների։ Կանգուն է մնացել Նոյի դամբարանը, որը համարվում է հայկական քրիստոնեական կառույց։
1930-ական թվականներին Նախիջևանի ադրբեջանական իշխանություններն ավերել են մատուռը։ Սակայն 2006 թվականին ադրբեջանցիները «վերհիշել» են այդ հուշարձանի մասին՝ վերականգնելով այն մուսուլմանական հուշարձաններին հատուկ ոճով:
Հարկ է նշել, որ Նոյի դամբարանը Նախիջևանում եղած հայկական մյուս կոթողների նման հիմնահատակ չի ավերվել միայն այն պատճառով, որ մուսուլմանները Նոյ նահապետին ևս համարել են մեծ մարգարե: Հավելենք, որ ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերն ու վկայություններն այն մասին, որ այն եղել է հայկական սրբատեղի, ուխտատեղի ու դարեր շարունակ կանգուն է մնացել հենց հայերի շնորհիվ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.