Последние новости

Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ» ԱՍԵԼՈՎ

Զանգվածային հիմարացման հիմնական գործիքը հիմնարար հասկացությունների նենգափոխումն է։ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մանվել Գրիգորյանին (նոյեմբերի 19-ին կլրանա նրա մահվան 4-րդ տարելիցը) զինվորի օրապահիկը գողանալու մտացածին մեղադրանքով հալածման առաջին իսկ օրվանից «Գոլոս»-ը զգուշացրել է, որ Փաշինյանի առաջին թշնամիները Հաղթանակի գեներալներն են:

Ռեժիմի պարագլուխը՝ դավաճանի խարանը ճակատին, տարված է մոլի գաղափարով. վեցուկես տարի շարունակ նա կոչ է անում հայերին ուրանալ իրենց հերոսներին, ցեխ շպրտել նրանց վրա, ում անուններն անքակտելիորեն կապված են երկրի ու ժողովրդի ազատության համար գործած անձնվեր սխրանքի հետ։ Հասկացությունների նախավերջին նենգափոխումը տեղի ունեցավ այն թեզի տեսքով, թե «իրական Հայաստանի» հերոսները հարկատուներն են։ Ավելի վաղ նրանք ռեժիմի պարագլխի հռետորաբանության մեջ նշվում էին որպես «3 միլիոն վարչապետներ»։ Նենգափոխման ենթատեքստն անհրաժեշտ է հաջորդ, վերջին առանցքային թեզը հասկանալու համար:

Ասուլիսներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ եթե իր որդի Աշոտը զոհվեր 44-օրյա պատերազմում, ապա իր կնոջը՝ Աննա Հակոբյանին նույնպես հերոսի մայր կանվանեին։ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ հերոսի մայր են անվանում այն կանանց, որոնց զավակները զոհաբերել են սեփական կյանքը մարտի դաշտում, դրա համար էլ սկսեց այդ մենախոսությունը՝ մղելով հանրությանն այն եզրակացության, թե իր կինը նույնպես հերոսի մայր է։ Հիշեցնեմ, որ պատերազմի ժամանակ Հակոբյանը «Էրատո» ջոկատի հրամանատարն էր, իսկ որդին խրամատում էր, որտեղ նրա կողքին զինվոր էր զոհվել:

Այս պատմությունը Փաշինյանը շարադրել է բազմիցս, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից։ 2018-ի գարնան իշխանազավթումից շատ չանցած այլանդակեցին առաջին ազատամարտի հերոս, դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի արձանը, իսկ վերջերս ներկով ծածկեցին 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները շենքերից մեկի պատին: Այս և այլ փաստերը վկայում են այն մասին, որ ռեժիմի քարոզչամեքենան աստիճանաբար փոխադրում է ժողովրդին Փաշինյանի «իրական Հայաստան»։

Ինքը՝ Փաշինյանը մշտապես հասկացնում է, որ իր «իրական Հայաստանում» տեղ չկա Հաղթանակի գեներալների համար. պատահական չէ, որ ինքն ու իր կինը ակտիվորեն տիրաժավորում էին Ալիևի սուտը 11 հազար հայ դասալիքների մասին։ Ռեժիմի պարագլխի գերխնդիրը ժողովրդին թերարժեքության և անզորության զգացում ներշնչելն է։ Միայն այդպիսի ժողովուրդը կարող է երկար ժամանակ հանդուրժել դավաճանի իշխանությունը:

ՍԿՍԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆՈՒՀԵՏ ԱՆՑԱՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱԼԱԾՄԱՆԸ։ Կեղծ մեղադրանքներով ձերբակալվեցին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ներկայումս կալանքի տակ է Սերոբ Գասպարյանը՝ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը, որը փոխարինել է նրան «Սև հովազ» ջոկատի հրամանատարի պաշտոնում: Մինասյանը մեղադրվում էր հայտնի անձանց խմբի կազմում Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, Բազեյանին մեղսագրում էին իշխանությունը զավթելու փորձ՝ ռազմականացված հասարակական կառույցի անդամների հետ դավադրությամբ, Գասպարյանն անցնում է իշխանության զինված զավթման նախապատրաստման գործով։

Հիվանդ պսիխիկայով մարդու զրպարտանքով Գասպարյանին մեղադրեցին նրանում, թե այլ հայրենակիցների հետ միասին նա, իբր, նախապատրաստություն է անցել ՌԴ ռազմաբազաներից մեկում՝ հետագայում ՀՀ-ում իշխանության զինված զավթման համար։ Բոլոր մեղադրանքները կարած են սպիտակ թելով և նպատակ են հետապնդում վարկաբեկել մարտական հրամանատարներին։

Ռեժիմը թիրախներ է ընտրում բնավ ոչ պատահականորեն. ազատատենչ անցյալն ուրացած ժողովրդին ավելի հեշտ է մանիպուլացնել, ավելի հեշտ է վարժեցնել ազգային ու պետական շահերին դավաճանության քաղաքականությանը: Խնդիրն այն չէ, թե ում համարել կամ չհամարել հերոս, դա յուրաքանչյուրի սուբյեկտիվ ընտրությունն է, խնդիրը բռնապետության արմատավորումն է. Փաշինյանի խոսքն օրե՛նք է։ Նրա թեզերը մեջբերելը պարտադիր է բոլոր դրածոների և ՔՊ խմբակցության պատգամավորների համար։ 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քաղաքականացված հանրությունն ականատես էր դրան ուղիղ հեռարձակման ռեժիմով:

Կար ժամանակ, երբ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ելույթներն ուղեկցվում էին ծիծաղի պոռթկումներով. խմբակցության անդամները հերթով ելնում էին ամբիոն և բոլորը մի մարդու պես մեջբերում իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի խոսքերը: Դա անձի պաշտամունք էր մեկ կուսակցության մասշտաբով, այն ժամանակ ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող, որ 21-րդ դարում ՀՀ-ում անձի պաշտամունք կարմատավորվի իշխող վերնաշերտի պարագլխի թեզերը զանգվածային գիտակցության մեջ ներարկելու միջոցով։ Ֆինանսների նախարարն օրերս խորհրդարանի ամբիոնից կրկնեց Փաշինյանի գլխավոր թեզը, թե հարկատուները իսկական հերոսներ են։ Իհարկե, «հերոսներ» են, չէ որ նրանց գրպանից է Փաշինյանը ֆինանսավորում իր հեծանվային զբոսանքները, իսկ նրա կնոջը երկրի ներսում ուղեկցում են պարեկային ծառայության 3 տասնյակ ոստիկաններ։

Ռեժիմի պարագլուխն ասաց, որ չի ազատագրելու ադրբեջանցիների բռնազավթած ավելի քան 200 քառ.կմ ՀՀ տարածքները ռազմական ճանապարհով, և այդ թեզը խորհրդարանի ամբիոնից բառ առ բառ կրկնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավելելով, թե ավելի քան 200 քառ. կմ-ի վերադարձի հարցը լուծվելու է սահմանազատման շրջանակներում բանակցությունների միջոցով։ Տեսնես՝ ինքը հավատո՞ւմ է դրան: Դժվար թե, նա նման չէ հոգեգարի, մինչդեռ Ալիևի կողմից հայկական տարածքների խաղաղ վերադարձման մասին զառանցանքները եռանդագին պարտադրում են ժողովրդին իբրև բացարձակ ճշմարտություն: Զանգվածային հիմարացման գործընթացը, որի մասին մենք գրում էինք դեռևս թմբուկների զարկի տակ «Դըմփ, դըմփ, հո՛ւ» փողոցային վանկարկումների փուլում, շարունակվում է Նիկոլի գլխավոր թեզերի մեջբերումով։

Այն թեզը, թե բռնազավթված տարածքները չեն ազատագրվելու ռազմական ճանապարհով, կրկնեց նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, իբր՝ մենք թույլ ենք և չենք կարող կռվել։ Այդ հայտարարությունից հետո նա պարտավոր էր հայտարարել միության ինքնալուծարման մասին։ Վահագն Ալեքսանյանը բոլորից հեռուն գնաց ու հայտարարեց, թե «իրական Հայաստանն» արդեն գաղափարախոսություն է։

Հրաժարման գաղափարախոսություն՝ ազգային ինքնությունից, ազգային-ազատագրական պայքարից, Արևմտյան Հայաստանում 1915թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծից, Անկախության հռչակագրից և ազգային արժեքներից. հանուն Նիկոլի առանցքային թեզերի: Վերջին մեջբերումները հիշողության մեջ թարմացրեցին բրեժնևյան լճացման դարաշրջանը, երբ բոլորը պարտավոր էին վկայակոչել «թանկագին և սիրելի» Լեոնիդ Իլյիչին, իսկ դպրոցներում ու համալսարաններում ստիպում էին կարդալ «Մալայա զեմլյան» և «Վերածնունդը»: Նույնիսկ անեկդոտ էր հայտնվել. վետերանին հարցնում են՝ «ի՞նչ եք արել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, հերոսաբար կռվել եք Մալայա զեմլյայում, թե՞ գլուխ պահել Ստալինգրադի խրամատներում»: Բրեժնևյան լճացման դարաշրջանում հերոս էին համարվում նրանք, ովքեր եղել էին Մալայա զեմլյայում, Ստալինգրադի պաշտպանները երկրորդ պլան էին մղվել։

«Իրական Հայաստանը» պարզապես գաղափարախոսություն չէ, այլ Նիկոլի ու իր ծառայանու պատկերով ու նմանությամբ նոր հայ ձևավորելու մեթոդական ձեռնարկ: Դա Մասիս սարից, Բաբոյից ու Դեդոյից, մեր հաղթանակներից հրապարակավ հրաժարման գաղափարախոսություն է։ Իսկ փոխարենը՝ ի՞նչ։ Մարիխուանա և մանկուրտի ճակատագի՞ր: Ուրացումը հրամցվում է ռացիոնալ մտածողության սոուսի տակ, իրականում ինքնաոչնչացման գաղափարախոսության մեջ ռացիոնալ ոչինչ չկա և չի կարող լինել:

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի» մասին Փաշինյանի վերջին առանցքային թեզին, ապա ռեժիմին չծախված քաղաքագետները դրա մեջ նշմարեցին զինված ուժերից Հայաստանի հրաժարման վերաբերյալ Ալիևի պահանջի բավարարումը։ Նույն օրը Պապիկյանի այն հայտարարությունը, թե ծնողները որդիներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից՝ բանակային ծառայությունից ազատելու համար, քաղաքագետները մեկնաբանում են ոչ այլ կերպ, քան հողի նախապատրաստում ապագա արդարացումների համար, իբր՝ ՀՀ-ի հրաժարումը ԶՈՒ-ից թելադրված է հենց ժողովրդի կողմից։

«Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի» մասին թեզը կից էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»։ Փաշինյանը բազմիցս կարդացել է փաստաթուղթը և նման եզրակացության հանգել դրա բովանդակության վերաբերյալ։ Կարծում եմ՝ այդ թեզը մեկնաբանության կարիք չունի։ Անկախության հռչակագրից հրաժարմանն անխուսափելիորեն կհաջորդի «ռազմավարական գործարքն Ադրբեջանի հետ», որը, Փաշինյանի խոսքերով, «հիմնվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա»: Դե, ոչ ոք չէր էլ կասկածում:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СЮНИК – ЗОНА ОСОБОГО ВНИМАНИЯ
    2025-06-25 09:48

    В конце июня – начале июля в Мегри состоятся выборы в совет территориального подразделения ГД. Совет изберет председателя, который станет делегатом предвыборного съезда ГД, в повестке которого значится голосование за первые 30 позиций предвыборного списка партии на выборах 7 июня 2026 г. Главным претендентом на должность председателя совета ГД в Мегри считается действующий руководитель городской общины Хачик Андреасян по прозвищу "Тули". Он известен широкой публике тем, что, заняв эту должность по квоте Либеральной партии Самвела Бабаяна, сразу переметнулся в ряды ГД, будучи (внимание!) бывшим ответственным союза "Еркрапа" по Сюнику. Андреасян – очень ценный кадр: 4 года назад свое выдвижение на должность мэра он объяснил необходимостью повышения степени безопасности Мегри…

  • ШОУ С ОВИКОМ АРГАМЫЧЕМ В ГЛАВНОЙ РОЛИ
    2025-06-25 09:29

    Шоу с участием экс-спикера парламента, экс-премьера и экс- республиканца Овика Абрамяна началось почти сразу после того, как Пашинян освоился на посту премьер-министра 8 мая 2018 г. Начало было громким: фабрика фейков пустила слух о том, что найденные на складе в деревне Мхчан оружие и боеприпасы – те самые, из которых и которыми стреляли по демонстрантам 1 марта 2008 г.! Склад бывшего завода по ремонту механики де-факто принадлежал брату Овика Аргамыча экс-депутату парламента Генрику-Джонику, хотя и был записан на другое лицо. Эти слухи циркулировали в публичном пространстве несколько дней, после чего компетентные органы сообщили, что речь идет об охотничьих ружьях и патронах к ним, которые не имеют никакого отношения к разгону массовых беспорядков 1 марта 2008 г. Это было шоу №1.

  • "ГЛУБИННЫЕ ПРОЦЕССЫ"?
    2025-06-25 09:25

    28 Верховное собрание не дало ответ на вопрос о формате участия АРФ "Дашнакцутюн" в выборах 2026 г. До этого в обращение была запущена агитка, дескать, партия будет баллотироваться самостоятельно. Теперь говорится о том, что составы Верховного органа и Бюро по итогам собрания существенно не изменились. Победу снова одержало условно именуемое крыло представителя Верховного органа Ишхана Сагателяна, стало быть, ни о каком самостоятельном хождении на выборы речь не идет. Скорее всего, АРФ "Дашнакцутюн" пойдет на выборы 2026 г. в блоке, который сформируется вокруг второго президента Роберта Кочаряна, впрочем, не все так однозначно…

  • ИНТЕРВЕНЦИЯ, ГИБРИДНАЯ И ГРАЖДАНСКАЯ ВОЙНЫ – ЭРДОГАН ДОВОЛЕН ХОДОМ ПЛАНОВОЙ ОПЕРАЦИИ ПО РАЗРУШЕНИЮ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ
    2025-06-24 09:53

    В опасной близости от "без 3 минут очага ядерной войны" в кулуарах власти строят планы о том, как "олигархи сердца" Пашиняна Нарек Налбандян и Хачатур Сукиасян "распилят" бизнесы Самвела Карапетяна после их "национализации".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ