ԵՐԿԱՐ ՔՈՒՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԼԻՈՎԻՆ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒՂԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ֆինլանդիայի Աալտո և Օուլու համալսարանների գիտնականները պարզել են, որ ուղեղում քնատության հետ կապված փոփոխությունները կարող են պահպանվել 15 օր։ Ընդ որում, ավելի երկար քունը հանգտսյան օրերին չի օգնում լիովին վերացնել դրանք։ Արդյունքները հրապարակվել են Plos Biology (PBio) ամսագրում։
Ոչ սովորական երկարաժամկետ հետազոտության շրջանակում գիտնականները հինգ ամսվա ընթացքում հետևել են մեկ մարդու ուղեղին և վարքին՝ օգտագործելով ՄՌՏ-սքանավորումը և կրիչ սարքերի և սմարթֆոնների տվյալները։ Նրանք հայտնաբերել են, որ քնի անբավարարությունը կարող է բացասաբար անդրադառնալ կենտրոնացվածության վրա. այդ էֆեկտը լիովին անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն ուղեղի՝ հիշողության և ուշադրության հետ կապված հատվածները կարող են «խանգարվել» անբավարար քնի պատճառով 15 օր ժամկետով։
Հետազոտողների խոսքով՝ անգամ տրամադրության և սրտի զարկերի աննշան փոփոխությունները կարող են լինել քնի անբավարարության հետևանք։ Դա նշանակում է, որ հանգստյան օրերին «մի լավ քնելու» փորձերը կարող են չհանգեցնել ցանկալի արդյունքի՝ ուղեղի և աշխատունակության լիակատար վերականգնման։
Գիտնականները նշել են, որ մարդու վարքը և հոգեվիճակը մշտապես փոխվում են շրջակա միջավայրի և ձեռք բերած փորձի միջոցով։ Քիչ բան է հայտնի շրջակա միջավայրի, ֆիզիոլոգիայի և վարքի փոփոխության հետ ուղեղի ֆունկցիոնալ կապերի արձագանքի մասին տարբեր ժամանակային մասշտաբներում՝ մեկ-երկու օրից մինչև մի քանի ամիս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.