«Հրապարակ». ՍԿԶԲՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՈ ՀԱՆՐԱՔՎԵ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միևնույն է՝ Ալիևը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է:
Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիևը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը և միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է ստորագրել այդ ձևական թղթի կտորը, որն իրականում խաղաղություն չի բերելու, սակայն գալիք ընտրություններից առաջ նա պողոսներին կերակրելու է սին հույսերով, որ ինքը հասել է վերջնական խաղաղության:
Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիևը սա էլ է մերժել` հիմնովին ստորացնելով խաղաղություն մուրացող ՀՀ վարչապետին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել և Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և դրանից հետո միայն կատարել Ալիևի պահանջը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.