«Հրապարակ». ԲԴԽ-Ի, ՔԿ-Ի ԵՎ ՀԿ-Ի ԴԵՊՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է
«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում, քանի որ նրանք չեն բավարարել մեր հասարակության շրջանում առկա արդարության պահանջը, և դրա մեղավորը հենց իրավապահներն են, քննչական ու դատական կառույցները, ոչ թե ինքը։ Սպառնալիքներից հետո նա անգամ չսպասեց, որ այդ մարդիկ ինչ-որ «հետևություններ» անեն, «շտկեն» իրավիճակը, երկու օրից անցավ կոնկրետ «գործողությունների», և կիրակի օրը, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետը կադրային ջարդ է սկսել կառավարությունում ու իրավապահ համակարգում։
Վահե Ղազարյանը, Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, Կարեն Անդրեասյանը, Գնել Սանոսյանը, Սասուն Խաչատրյանը գիշերով նրանից SMS-ներ ստացան և հլու-հնազանդ հրաժարականի դիմումներ ներկայացրին` ինչ-որ անհեթեթ ուղերձներով բացատրելով, որ այսպես «բիրիքով» որոշել են հեռանալ: Երեկ տեղեկացանք, որ նման նամակ է ստացել նաև ժողովրդի ընտրյալ, թիվ մեկ քաղաքական մարմնի ներկայացուցիչ` ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որն անմիջապես` անմռունչ վայր դրեց պատգամավորական մանդատը: Իրականում այս դեպքերը խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք բռնապետական երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը ստորացնում է իր թիմակիցներին, ոչնչացնում պետական համակարգերը, խախտում օրենսդրությունն ու Սահմանադրությունը:
Երեկ փաստաբան Միհրան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ հատկապես ԲԴԽ-ի, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում հակասահմանադրական է Նիկոլ Փաշինյանի միջամտությունը, քանի որ այս կառույցներն անկախ կառույցներ են` ըստ Սահմանադրության, և չպետք է ուղղորդվեն գործադիր իշխանության կողմից: Փաստաբանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով ոտնահարում է գործող Սահմանադրությունը և կայացնում որոշումներ, որոնք դեմ են օրենքին:
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին խնդրեցինք կատարվածին գնահատական տալ։ «Բարձրագույն դատական խորհրդի պարագայում անկախությունը միանշանակ է ու պարտադիր: Երբ վարչապետը գնահատականներ է տալիս ԲԴԽ նախագահի աշխատանքին, սա անգամ չունի գնահատական: Գործադիրի միջամտությունը դատական գործերին ստացվում է ակնհայտ»,- նշեց Գյուլումյանը:
Նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 2022-ին իր դիմումի համաձայն հրաժարվեց դատավորի կարգավիճակից, սակայն շարունակում է կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները, «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Ինձնից ի՞նչ պատասխան կարող եք սպասել այս պարագայում, ես ի՞նչ կարող եմ ասել, եթե տեղի ունեցածը հակասահմանադրական է: Բոլորս էլ գիտենք, որ ԲԴԽ-ն պետք է լիարժեք անկախ լիներ, և վարչապետը չէ, որ կարող էր ԲԴԽ նախագահին ցուցումներ տալ և հրաժարական պահանջել:
Բայց Հայաստանում ի՞նչ անկախ մարմինների մասին է խոսքը, եթե նման բաներ են տեղի ունենում: Այս հրաժարականներով նրանք ցույց տվեցին իրենց ոչխար լինելը: Այդքան մի բան: Ժողովրդավարության մասին են խոսում, փաստորեն, ժողովրդավար երկրներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահները սպասում են, թե երբ է երկրի ղեկավարը նամակ գրելու և հրաժարական պահանջելու: Ինչ խոսք, սա «բարձրագույն դեմոկրատիայի» դրսևորում է: Ինչ վերաբերում է Անդրեասյանի այն հայտարարությանը, թե ինքը դատական համակարգի ճգնաժամը հաղթահարել է, ապա ես կասեմ, որ այնքան կարևոր գործեր ունեմ, քան ոմն Կարեն Անդրեասյանին մեկնաբանելը: Ամեն մեկի բլթոցին ես պարտավոր չեմ անդրադառնալ»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 19:57
Лидер движения "Священная борьба" Баграт Галстанян обратился с первым из заключения обращением к народу. Его передала команда адвокатов.
-
2025-06-26 19:54
Оказывая давление на Армянскую Апостольскую церковь, армянские власти тем самым пытаются завершить проект полного отделения Армении от союза с бывшими республиками СССР и с ОДКБ. Об этом в интервью RT заявил сербский писатель, режиссер, бывший политик и военный командир Драгослав Бокан.
-
2025-06-26 19:50
Предварительное следствие уголовного дела, в котором фигурирует министр финансов Армении Ваге Ованнисян, проводит Антикоррупционный комитет. Об этом Sputnik Армения сообщили в Комитете.
-
2025-06-26 19:30
Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.