Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան։ Հայաստանը մեղադրվում է «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։ Բաքուն շարունակում է փոխհատուցում պահանջել Հայաստանից իբր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու, «Ադրբեջանի տարածքներում» (նկատի ունեն իրենց կողմից օկուպացված Արցախը) վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապօրինի շահագործելու և վնաս պատճառելու համար։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
«Մեր ունեցած տեղեկություններով ադրբեջանական կողմը կապ է հաստատել աշխարհի լավագույն ընկերությունների հետ և փորձում է վնասի հաշվարկ իրականացնել, ինչը բավականին բարդ, ծախսատար և ժամանակատար գործընթաց է։ Սակայն հասկանալի է, որ տասնյակ, հարյուրավոր միլիարդների մասին կարող է խոսքը գնալ։
Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ներկայացված են պաշտոնատար անձանց միջոցով, օրինակ՝ ՀՀ-ն ներկայացված է Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի և աշխատակազմի միջոցով, ադրբեջանական կողմը՝ ԱԳ նախարարի մակարդակով։ Սակայն երկու պետություններն էլ ներգրավել են միջազգային իրավաբանական ընկերություններ և խորհրդատուներ, որոնց մի մասն ունեն աֆիլյացիա նաև համալսարանների հետ»,- նշել է Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ հիմնավոր պահանջներով է դատական հայցեր նախաձեռնում, և դրանց նպատակը հայկական դատական գործերի արժեքը նվազեցնելն է։
«Այս փուլում շանսեր գնահատելը վաղ է, հատկապես, որ հայցը դեռևս հրապարակայնորեն հասանելի չէ անկախ հետազոտողներին, փորձագետներին։ Որպես միտում նշեմ, որ Ադրբեջանը չփաստարկված, ոչ հիմնավոր պահանջներով է դատական հայցեր նախաձեռնում, դրանց նպատակը հայելային պատկեր ստեղծելն է և հայկական դատական գործերի արժեքը նվազեցնելը։
Առայժմ հայկական կողմը հաջող է վարում իրավական գործընթացները և դրա վառ ապացույցը նաև ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերջին որոշումն էր, որով Ադրբեջանի ողջ առարկությունները մերժվել էին, իսկ Հայաստանի կողմից ներկայացված առարկություններից 2-ն ընդունվել էր դատարանի կողմից։ Լիահույս ենք, որ գործերը նույն գրագիտությամբ վարվելու են և ՀՀ-ն կարողանալու է նաև հաղթանակ արձանագրել այս հարթակում, բայց պարտության ելքը ևս պետք չէ բացառել»,- եզրափակել է Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 10:46
Газета «Паст» пишет:
-
2025-03-18 10:33
Бросается в глаза, что два столь разных государства – азербайджанская автократия и армянская как бы демократия – столь одинаково подошли к работе над проектом мирного соглашения.
-
2025-03-18 10:10
Отказываться от межгосударственных исков нежелательно, особенно в таких инстанциях, куда невозможно представить индивидуальный иск, например, в Международный суд ООН. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара Казарян, комментируя один из пунктов мирного договора между Арменией и Азербайджаном, касающийся отказа от межгосударственных исков друг против друга в международных правовых инстанциях и принятый Арменией.
-
2025-03-18 09:34
Российский военный обозреватель Анатолий Матвийчук в интервью Alpha News прокомментировал армяно-азербайджанские взаимоотношения, а также подходы России к региону Южного Кавказа.