Տիմոֆեյ ԵՐՄԱԿՈՎ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԲԱՑԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը նշել է` «զիջումները, որ Հայաստանն անում է Փաշինյանի այս հանկարծակի սափրված դեմքով, փաստում են, որ զոհն ուղղակի դանդաղորեն մորթվում է և ամեն ինչի համաձայն է ագրեսորի տրամաբանությամբ»:
«Ես հիշում եմ, որ նույնիսկ երրորդ անգամ Ադրբեջանի առջև իր կապիտուլյացիան արդարացնելիս Փաշինյանը չդիմացավ և իր նախընտրական քարոզարշավը կառուցեց այն բանի վրա, որ պետք է ինչ-որ կերպ վերջ տալ պատերազմը։ Հանձնվենք, և ես խաղաղարար կլինեմ, ես կավարտեմ պատերազմը և դրանով կավարտվի հայ ժողովրդի տառապանքը։ Իրականում ոչ, ինչպես տեսնում ենք և ինչպես ցույց է տվել պրակտիկան, քանի որ մի բան է պատերազմում զոհվելը, բայց կռվելը, այլ բան է, երբ քեզ նվաստացնում են: Անընդհատ, հետևողականորեն տանջում են հայ ազգին, ինչը շատ տհաճ է։ Կարծում եմ՝ դա միտված է նրան, որ հայ ազգը կոտրվի, ինչով էլ Փաշինյանն իրականում զբաղված է։
Իսկ զիջումները, որ Հայաստանն անում է ի դեմս Փաշինյանի՝ հանկարծակի սափրված դեմքով, ընդամենը փաստ է, որ զոհն ուղղակի դանդաղորեն մորթվում է և ամեն ինչի համաձայն է ագրեսորի տրամաբանությամբ։ Դա միայն մեկ ցանկություն է առաջացնում՝ ավարտին հասցնել, ուստի Ադրբեջանը հիմա մի քանի անհավանական պահանջներ է առաջադրում՝ միջամտություն Սահմանադրությանը, Հայաստանի տարածքի բնակեցում թյուրքական ներկայացուցիչների կողմից, բացի Նախիջևանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումից, Ադրբեջանը պահանջում է նաև «Զանգեզուրի միջանցք» կառուցել և այլն։ Եվ այստեղ արդեն բախվում են ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Փաշինյանի կուրատորների շահերը, որոնք բավական շատ են, ինտերնացիոնալ են, այնտեղ բավականին հարուստ կազմ կա։ Դա և Ֆրանսիան է, և Բրիտանիան, և իհարկե ԱՄՆ-ը։ Թերևս հիմա «Զանգեզուրի միջանցքը» չի հաջողվում բացել միայն Իրանի շնորհիվ, որովհետև դա կլինի Ադրբեջանի հզորացումը։ Իրականում, այդ պատճառով միջանցքը չի բացվում։
Ցավոք, մեր կողմից չգիտես ինչու կարծում են, որ դա լավ է, բայց դրանում ոչ մի լավ բան չկա։ Եվ այստեղ ես լիովին համաձայն եմ Իրանի հետ։ Ինչպես արդեն ասացի, Փաշինյանի կուրատորների ինտերնացիոնալ կազմը, իմ կարծիքով, թույլ չեն տալիս, որ հիմա կայանան այդ պայմանավորվածությունները, որովհետև Ադրբեջանն էլ ինքնուրույն սուբյեկտ չէ և գործում է Թուրքիայի շահերից ելնելով։ Եվ հեռանկարում դա ուժեղացնում է Թուրքիային՝ որպես շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական խաղացողի», — նշել է ռազմական թղթակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".