Լորան Վոքիե․ Մարտնչել Հայաստանի համար, նշանակում է մարտնչել 21-րդ դարի քաղաքակրթության համար
«Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակում այսօր տեղի են ունեցել նաև պաշտոնական հանդիպումներ, և ընթացքում հայտարարություններով հանդես են եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ԱԺ-ում «Droite Républicaine» խմբակցության ղեկավար, ՕՌԱ-ի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական, ՕՌԱ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեն։ Հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Սյունիքի մարզպետը նշեց, որ սա պատմական իրադարձություն է մարզի համար, որովհետև ամենածանր փուլում Սյունիքի պատմության մեջ նոր բարեկամ անուններ ամրագրվեցին, որոնցից մեկն էլ պարոն Վոքիեն է։
«Իհարկե, եթե այս ամենի էությունը լիներ զուտ հուշագրերի կնքումը, մենք դա կարող էինք մեկ տարի առաջ անել, բայց մինչ այդ բավականին շատ լուրջ մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել, փոխայցեր, ու արված աշխատանքի հիման վրա արդեն այսօր կկնքվեն համայնքների միջև համաձայնագրերը։ Ամենակարևորն այն է, որ դրանք չլինեն պարզապես փաստաթղթեր, այլ ենթադրեն կոնկրետ աշխատանք ու երկու ժողովուրդների բարեկամություն։
Մենք հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում հնարավոր է, որ ունենք խնդիրներ, որովհետև ընտրել ենք ժողովրդավարությունը, բայց չենք շեղվելու այդ ճանապարհից, որովհետև մենք Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում ենք ապրելու, իսկ այս ընտրած ճանապարհին Ֆրանսիան ու մեր բարեկամ մյուս երկրները կանգնած են մեր կողքին։
Այս ապակենտրոնացված համագործակցությունը նոր էջ է բացելու հայ-ֆրանսիական բարեկամության մեջ, ու մենք նույն բարձր կետից շարունակելու ենք այն հայերի ու ֆրանսիացիների ներդրումը, որոնց գործունեությունն ուղղված է երկու երկրների բարեկամությանը», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
«Մարտնչել Հայաստանի համար, նշանակում է մարտնչել 21-րդ դարի քաղաքակրթության համար, - ասաց Լորան Վոքիեն։ - Մեր ռեգիոնի դինամիկ զարգացումը նաև այստեղի հայերի շնորհիվ է։ Պետք է լինել հաստատակամ՝ լինելու Հայաստանի կողքին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.