ՌԴ-ն մեզ լուրջ կընդունի՞․ Շարմազանովը` Անկախության հռչակագրից և Արցախից հրաժարվելու մասին
Ռուսաստանը կարող է երես թեքել Հայաստանից, եթե Հայաստանն ինքը խոսում է սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Անկախության հռչակագրից և Արցախի ինքնորոշումից հրաժարվելու մասին։
«Պետությունն անկախության հռչակագրի դավանած, գրված և կոնսենսուսով ընդունված կետերի մասին է։ Եթե դու անկախության հռչակագրից հրաժարվում ես, բա ռուսները չե՞ն գա ու թքեն մեր երեսին։ Այդ հռչակագրում գրված է, որ ցեղասպանությունը եղել է Օսմանյան կայսրությունում ու Արևմտյան Հայաստանում։ Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որի ընդունած դատապարտման բանաձևում գրված է Արևմտյան Հայաստան եզրույթը»,- ասաց Շարմազանովը։
Նա նաև հավաստիացրեց՝ ՀՀ իշխանությունների կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ հնչեցրած արտահայտություններից հետո ԵՄ այն 27 երկիրը, որ ընդունել են CEPA պայմանագիրը (Արցախի ինքնորոշման հարցի մասին է գրված) այլևս լուրջ չեն ընդունի Հայաստանը։
ՀՀԿ մամուլի քարտուղարի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն ուղիղ ՆԱՏՕ–թուրքական քաղաքականություն են վարում, որի նպատակն է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Նա վստահեցրեց՝ ռուսների դիրքերն ու Հայաստանի շահերը վերջին 200 տարում շատ շաղկապված են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.