Փաշինյանը հայտնեց, թե ում է պատրաստվում առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Կարող եմ հաստատել, որ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին պատրաստվում եմ առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լրագրողը նաև անդրադարձավ այն հարցին, որ Արթուր Պողոսյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների մեջ։
«Եթե չեմ սխալվում 2020թ․–ին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար։ Եվ այդ նույն ահազանգերն էն ժամանակ ես ստացել եմ, և շատ խորը ուսումնասիրություն է իրականացվել, և էդ ահազանգերը, որ էսօր էլ հրապարակային վերակենդանացել են, հիմնավոր ձևով հերքվել են», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ,
«Իհարկե որոշ ժամանակ առաջ այդ մասին (կոռուպցիոն գործարքների, խմբ․) արդեն քննարկումներ եղել են, և այդ ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են, և ևս մեկ անգամ հերքվել են։ Եվ հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան, այդ ահազանգերը ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խորը ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն։ Երբ հերքվեն, ՔԿ նախագահի պաշտոնումը նրան առաջադրելու իմ նպատակադրումներըհ կդառնան իրականությունը», – ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը հեռանում է ՔԿ նախագահի պաշտոնից։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:10
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением, в котором выразил свою поддержку российскому предпринимателю, главе ГК "Ташир" Самвелу Карапетяну.
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.