Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՌԴ-ԻՆ ԵՎ ՀԱՊԿ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, ներառյալ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, իրական այլընտրանք չկա։ Ռուսաստանը շարունակում է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները»,- ընդգծել է Կոպիրկինը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան հայ գործընկերների ակտիվ մասնակցությունն է ակնկալում եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման գործում:
Այս նախաձեռնությունն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ և հաստատվել է վերջերս Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել է։
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ
2024 թվականի արդյունքներով Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ռեկորդային 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնել, - հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանը։
«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը անցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով ամբողջ անցյալ տարվա ցուցանիշները՝7,4 մլրդ դոլար։ Ակնկալում ենք պահպանել արձանագրված տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի»,-ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի գործարկման ուղղությամբ, որոնք կնպաստեն հայկական արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղեր կստեղծեն և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը:
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխզիջումների որոնմանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի փոխզիջումների հասնելը բարդ գործընթաց է, որը ժամանակ և զգալի ջանքեր է պահանջում, - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Ռուսաստանը, ընդգծել է Կոպիրկինը, անփոփոխ կերպով պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
«Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ խստորեն հավատարիմ մնալով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրին։ Այդ աջակցության ձևերն ու ծավալները որոշում են հենց կողմերը»,-նշել է նա։
Դեսպանը հավելել է, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև արդյունավետ շփումները դրական լիցք են հաղորդել հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը:
Sputnik Արմենիա-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».
-
2025-03-17 18:57
Только через формирование железобетонных гарантий безопасности можно будет достичь прочного мира на Украине. Об этом заместитель министра иностранных дел РФ Александр Грушко заявил «Известиям».
-
2025-03-17 18:56
Правительство Чехии хочет обсудить в Европейском Союзе будущее базирующейся в Праге медиакорпорации «Радио Свободная Европа/Радио Свобода» (РСЕ/РС), которая лишилась финансирования из США. «Продолжение такого вещания отвечает интересам Европы», - заявил министр иностранных дел Ян Липавский.
-
2025-03-17 18:55
Вашингтон настаивает на хотя бы краткосрочном прекращении огня в Украине, поскольку продолжение боевых действий не способствует переговорному процессу. Такую позицию высказал глава Госдепартамента США Марко Рубио в интервью американскому телеканалу CBS.