Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԱՊՏԱԿ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝«միակ Արևմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։

Շատերը դա դիտարկեցին խոսք՝ ուղղված Ադրբեջանին։

Բայց՝ ոչ…

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։

Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։

Հիմա էլ ուրանում է Արևմտյան Հայաստանը…

Ուրացել է նաև Անկախության հռչակագիրը»,- Facebook-ում գրել է Շարմազանովը։

Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է «Արևմտյան Ադրբեջան» նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։

Ըստ էության, դեսպանը արձագանքում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ