ԲԱՔՈՒՆ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱՆՑՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍՄՂՄԱՆ ՀԱՄԱՐ
Մինչ Երևանում փորձում են պարզել, թե ով է, ի վերջո, մեղավոր «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի ձախողման մեջ, Բաքուն հետևողականորեն աշխատում է համանուն միջազգային միջանցքից Հայաստանի դուրսմղման ուղղությամբ:
Տարածաշրջանում հաղորդակցության լիարժեք ապաշրջափակման հեռանկարներն ավելի ու ավելի հեռավոր են դառնում, իսկ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերածվել է քաղաքական առասպելաբանության տարրի։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորմանը միտված գործընթացները շարունակաբար թափ են հավաքում։
Օրեր առաջ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարեց Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական ցանցերի սինխրոնիզացման մասին՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման միջոցով:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ միջազգային կարևորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) երկարաժամկետ վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով։
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 160,5 մլն ԱՄՆ դոլար, որից 29 մլն-ը կհատկացնի Ադրբեջանի կառավարությունը։ Վարկը տրամադրվել է 22 տարով, այդ թվում՝ 2 տարվա արտոնյալ ժամկետով, և ունի ճկուն տոկոսադրույք։
Ֆինանսավորումը նախատեսված է Սումգայիթ–Յալամա երկուղի երկաթուղու 166 կմ հատվածի վերակառուցման ավարտի համար, ներառյալ՝ քաղաքացիական կառույցների և անցումների արդիականացումը։ Վարկը կլրացնի երկաթուղային ոլորտի զարգացման ծրագիրը, որը մեկնարկել էր 2017 թ. և որի շրջանակներում ԱԶԲ-ն արդեն իսկ տրամադրել էր Ադրբեջանին 150 մլն ԱՄՆ դոլար։ Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել նախնական ծրագիրը՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 333 կմ գլխավոր երթուղի Սումգայիթից մինչև Յալամա։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։
Վահե Դավթյան, էներգետիկ հարցերով փորձագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.