ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ ՈՉ ԹԵ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԱԼԻԵՎԸ. ԱՐԴԵՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ-ից չեզոք երկիր ստանալու համար են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, որի հիմնական հասցեատերը ոչ թե հայ ժողովուրդն էր, և նույնիսկ ոչ թե այդ ժողովրդի առանձին խումբը՝ Փաշինյանի ընտրողները, այլ նրա իրական հենարանն իշխանության մեջ, այսինքն՝ Ադրբեջանը:
Սա հասկանալու համար պետք է դիտարկել «2 հանրաքվեային» հարցերը, որոնք Փաշինյանը շոշափել է Հանրային հեռուստատեսության լրագրողի հետ մեկուկես ժամ տևած զրույցում:
1. Փաշինյանն առաջարկել է հանրաքվեի դնել արագաչափերի վերացման հարցը: Հիշեցնենք, որ դրանց վերացումը Նիկոլ Փաշինյանի «հեռավոր 2018 թվականի» խոստումն էր:
Իր խոստման իրականացման (կամ չիրականացման) պատասխանատվությունը Փաշինյանը նախընտրել է տեղափոխել ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ իր ընտրողների վրա, և առաջարկել է ցանկացողներին նախաձեռնել ստորագրահավաք և համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Ավելին, ինչպես նշել է Փաշինյանը, եթե նախաձեռնության օգտին հավաքվի 300 հազար ստորագրություն և հարցը դրվի հանրաքվեի, նա չի քարոզի ո՛չ արագաչափերի վերացման օգտին, ո՛չ էլ դեմ:
2. Երկրորդ հարցը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, «եթե այն չհամապատասխանի Բաքվի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրին»։ Այսպես, Փաշինյանը նշել է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն պայմանագիր, ապա կառավարությունը պետք է այն ուղարկի Սահմանադրական դատարան:
«Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել՝ կամ փոխել Սահմանադրությունը, կամ հրաժարվել պայմանագրից», — հայտարարել է նա: Այլ կերպ ասած, Փաշինյանը չի բացառել հանրաքվեի անցկացումն Ադրբեջանի պահանջով:
Իսկ այս հանրաքվեի ժամանակ Փաշինյանը միանշանակ քարոզելու է: Ավելին, նա կարող է մուրճը ձեռքին կրկին դուրս գալ քաղաքների ու գյուղերի փողոցներ և հայտարարել, որ «սահմանադրական փոփոխություններից հետո, ունենալով Իլհամ Ալիևի աջակցությունը, նա արդեն հաստատ «կվերադարձնի ամբողջ գողոնը և կբաժանի այն ժողովրդին»՝ կառավարության շենքի պատշգամբից»:
Շատ առումներով սա ցուցադրական է՝ Փաշինյանի հենարանը այն մարդիկ չեն, որոնք անհանգստանում են տեսախցիկների ու արագաչափերի քանակով, ու նա ապագայում չի հենվելու նրանց վրա՝ իշխանությունը պահպանելու փորձերի ժամանակ: Նա հենվելու է Ալիևի վրա: Հետևաբար, մի դեպքում ինքը քարոզելու և նախաձեռնելու է, իսկ մյուս դեպքում՝ ոչ:
Իլհամ Ալիևի «խոսող գլուխներից» մեկը՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը, ներկայացրել է ապագա հանրաքվեի սպասվող ուրվագծերը՝ նշելով Հայաստանի ապառազմականացումը (զինաթափումը) որպես Բաքվի պահանջներից մեկը: Հանրաքվեի միջոցով Փաշինյանը կարող է «անցկացնել որոշում» Հայաստանի ապադաշինքային կարգավիճակով երկրի վերածման մասին, ինչը կհանգեցնի ՀՀ-ից ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և կդառնա հայկական պետության ապառազմականացման հիմնական ակտերից մեկը:
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.