Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՇԵՂՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին հրաժարականները Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերների հետ կապ չունեն: Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Այդ մարտահրավերները սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Արտաքին քաղաքականությունը տանելով դեպի փլուզում՝ Փաշինյանը փորձում է հասարակության մեջ այլընտրանքային թեմաներ առաջ քաշել՝ լուրջ խնդիրների վրա ստվեր գցելով։
Նա հանրությանը զբաղեցնում է էժանագին պոպուլիստական թեմաներով, և հասարակությունն կուլ է տալիս նրա այդ հնարքը։ Հրաժարականներն ինքնին չունեն լուրջ քաղաքական հիմք, ոչ ոք նման գործընթացների լուրջ պատճառներ չի նշել»,- նշել է Մանուկյանը։
ՀԱԿ փոխնախագահի գնահատականով՝ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ բարեկամներ չունի:
«Դավաճանական գործընթացի արդյունքում մեզ ոչ Արևմուտքն օգնեց, մեր ռազմավարական գործընկերն՝ ի դեմս Ռուսաստանի ևս մեզ չաջակցեց, ինչը հանգեցրեց Ղարաբաղի կորստին»,- հավելել է Արամ Մանուկյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանն իրեն դիրքավորում է որպես արևմտամետ երկիր, բայց Արևմուտքից ոչինչ չի ստանում, ընդ որուևմ Երևանը իր հակառուսական դիրքորոշման արդյունքում նույնպես ոչինչ չի ստանում։
«Փաշինյանի քաղաքականությունը զիջումների գնալն է՝ անկախ դրանց վտանգից, քանի որ դա համարում է իշխանությունը պահպանելու միակ ճանապարհը։ Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում Հայաստանի ինքնիշխանությունը խախտող Բաքվի և Անկարայի պահանջներին։
Գործիչը, որը միայն զիջում է, ոչ ոք լուրջ չի վերաբերվի։ Հայաստանը խաղացող չէ, թեև նախկինում մեր ձեռքում խաղաքարտեր կային՝ Ղարաբաղի, ժողովրդավարության, հավասարակշռված արտաքին քաղաքականության տեսքով»,-եզրափակել է քաղաքական գործիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.
-
2025-06-26 20:01
В ходе состоявшегося сегодня, 26 июня, телефонного разговора между президентами Ирана и Азербайджана Масудом Пезешкианом и Ильхамом Алиевым был затронут также вопрос использования воздушного пространства Азербайджана для атаки на Иран.
-
2025-06-26 19:57
Лидер движения "Священная борьба" Баграт Галстанян обратился с первым из заключения обращением к народу. Его передала команда адвокатов.
-
2025-06-26 19:54
Оказывая давление на Армянскую Апостольскую церковь, армянские власти тем самым пытаются завершить проект полного отделения Армении от союза с бывшими республиками СССР и с ОДКБ. Об этом в интервью RT заявил сербский писатель, режиссер, бывший политик и военный командир Драгослав Бокан.