ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Հայաստանի կառավարությունը հաստատեց Ղարաբաղից տեղահանված անձանց հատկացվող դրամական օգնության կրճատումը, ինչն ավելի վաղ ծանուցվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, հաղորդում է Sputnik Արմենիան։
Առայժմ արցախցի շուրջ 100 հազար հարկադիր տեղահանվածներ ամսական ստանում են 40+10 հազար դրամ. 40 հազարը՝ որպես բնակարանների վարձակալության նպաստ, և 10 հազարը՝ կոմունալ ծառայությունների վարձավճար (ընդամենը 50 հազար դրամ կամ մոտ 130 դոլար)։ ՀՀ-ում անշարժ գույք ունեցող մոտ 4 900 մարդ ստանում է ընդամենը 10 հազար դրամ։
Հունվար-մարտ ամիսներին նպաստը կկազմի 50 հազար դրամ, բայց միայն նրանց համար, ովքեր Հայաստանում անշարժ գույք չունեն, այսինքն վերոնշյալ 4 900 անձինք կդադարեն ստանալ 10-հազարական դրամը։ Ապրիլից սկսած նպաստ չեն ստանա աշխատունակ քաղաքացիները. կստանան միայն երեխաները (մինչև 18 տարեկան) և կենսաթոշակառուները (63 տարեկանից բարձր), անաշխատունակ քաղաքացիները (1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող), ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքները: Բայց նրանց համար աջակցությունը կնվազի մինչև ամսական 40 հազար դրամ, իսկ հուլիսից դեկտեմբեր՝ մինչև 30 հազար։ «Ընդհանրապես, մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ աշխատունակ քաղաքացիները որևէ օգնություն չստանան»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. սա ասում է այն մարդը, որը ճանաչել է Արցախը ադրբեջանական և փաստացի անձամբ զրկել 120 հազար հայրենակիցներին և՛ աշխատանքից, և՛ ունեցվածքից, և՛ տանիքից, և՛ Հայրենիքից։ Հիմա նրա գլխավորած կառավարությունն արցախցիներին զրկում է նաև բառացիորեն ամեն ինչ կորցրած մարդկանց հատկացվող ողորմելի նպաստից։ Այստեղ կարևոր է նշել, որ արցախցիներին տրվող օգնությունը Փաշինյանն ու իր թիմը հատկացնում են բնավ ոչ իրենց գրպանից։ Դա հայ հարկատուի փողն է, որը, ի տարբերություն պաշտոնյաների, հիմնականում օժտված է կարեկցանքի զգացումով, դեռևս կարողանում է ապրումակցել և կիսել ուրիշի ցավը։
Ուղիղն ասենք, արցախցիներին տրվող օգնությունը չեղարկելու կառավարության որոշումը բարոյական տեսանկյունից ցինիկ է և դաժան։ Բայց է՛լ ավելի ցինիկ է այն պատկերանում՝ հաշվի առնելով այս կառավարության ֆինանսաբյուջետային քաղաքականությունը։
Բանն այն է, որ բռնի տեղահանված բոլոր արցախցիներին 40 հազար գումարած 10 հազար բանաձևով միջոցների հատկացումը տարեկան կտրվածքով գանձարանի վրա նստում է մոտ 72 մլրդ դրամ։ Առաջին հայացքից փոքր գումար չէ։ Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ ցուցանիշի։ 2025 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ կառավարությունը մտադիր է հաջորդ տարի ավելացնել երկրի պետական պարտքը 892 մլրդ դրամով։ Այսինքն այդ գումարի վարկեր կհավաքի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքը կավելացնի 297 հազար դրամով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով պարտքը 2025 թվականի վերջին կկազմի ավելի քան 2 մլն դրամ։ Ահա ուրեմն, հաջորդ տարի հայոց գանձարան մտնելիք 892 միլիարդ պարտքային դրամի խորապատկերին, 72 միլիարդը, որը կառավարությունը ցանկանում է տնտեսել արցախցիներին հատկացվող օգնությունը չեղարկելու հաշվին, պարզապես գրոշներ են։ Եվ նույնիսկ այդ գրոշները որոշեցին կրճատել։ Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է ծագում. ինչի՞ համար և ինչո՞ւ է 297 հազար դրամով աճում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, եթե կառավարությունը հրաժարվում է օգնել նույնիսկ արցախցիներին:
Իր ընտրարշավի ավարտին Դոնալդ Թրամփը զանգահարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հայերին: Հասկանալի է, որ Թրամփը դա արեց՚ սեփական ընտրական շահերից ելնելով։ Բայց այդուհանդերձ հիշեց արցախցիների մասին, հիշեց նրանց խնդիրների մասին, թեկուզև հայ ընտրողների ձայները շահելու ակնկալիքով։ Մինչդեռ բուն Հայաստանում կառավարությունն, ըստ էության, ամեն ինչ անում է արցախցիների խնդիրների մասին մոռանալու համար։ Այսինքն Թրամփը սատարում է արցախցիներին, իսկ հայկական կառավարությունը՝ զրկում է աջակցությունից։ Ցինի՞զմ է։ Օ՜, այո։ Զարմանալի՞ է։ Բնավ ոչ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 10:24
Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.
-
2025-06-20 09:10
Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".
-
2025-06-17 09:40
Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.