Последние новости

Մհեր Ավետիսյան․ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանի հետ քննարկեցինք ՌԴ-ՀՀ ֆորումի վերաբերյալ հարցեր

Մեր լեգենդար հայրենակից գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանի հետ քննարկեցինք այս ամսվա 29-ին Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։

«Պարոն Գեներալը այս տարի ևս ելույթ կունենա ֆորումի շրջանակներում», - նշել է Մհեր Ավետիսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Հայաստանը միասին» կայքը, Մոսկվայում նոյեմբերի 29-ին կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը։

«Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը հարթակ է դառնալու Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության արդի խնդիրների լուծման, հասարակական կարծիքի առաջնորդներին, քաղաքացիական համայնքներին և բիզնես ասոցիացիաներին ներգրավելու, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական մերձեցման ուղիներ մշակելու համար։

Ֆորումի հիմնական կազմակերպիչներն են «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժումը և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը։ Համաժողովը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի պետական իշխանությունների, երկու երկրների առաջատար կրթական և հետազոտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների աջակցությամբ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ