Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի փորձաշրջանը դարձավ 1 տարի
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է ու դարձել 1 տարի։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց 1 տարի ժամկետով (դարձավ 1 տարի - խմբ.)»,– նշել է Ալեքսանյանը։
Ըստ այդմ` Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ։
Հավելենք, որ դատախազը պահանջում էր Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5–ին դատարանը Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։
Հիշեցնենք` 2021 թ. հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.