Արծվիկ Մինասյան․ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել Գեղամ Նազարյանի հարցը
«Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել` կդիմի՞ պատգամավոր Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու խնդրանքով, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԶԼՄ–ներն այսօր տեղեկություն հրապարակեցին, որ չի բացառվում` խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
«Մեր ներքին կանոնների համաձայն` ցանկացած հարց, որ վերաբերում է խմբակցության պատգամավորի վարքագծին, այդ թվում նաև մամուլի միջոցով հրապարակվող կամ ուղիղ խոսքով ասված, ենթակա է քննարկման։ Երբ քննարկումը լինի, մենք հանդես կգանք հատարարությամբ»,–Sputnik Արմենիային ասաց Արծվիկ Մինասյանը։
Գեղամ Նազարյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հերքել է թե՛ մամուլում տարածված լուրը, և թե՛ այն, որ խմբակցությունում քննարկվելու է իր հետ կապված այս հարցը:
«Ես խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, մյուսների հետ ևս նման խնդիր չկա, որ քննարկվի: Նման հարց գոյություն չունի»,- ասել է Նազարյանը:
Հավելենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԶԼՄ–ներին հայտնել էր, որ ի պատիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պետք է ասի, որ լուսանկարը հրապարակելուց առաջ նա իրեն հարցրել էր` դնի՞, թե՞ ոչ, ինքն էլ պատասխանել է` ինքը թաքուն նկարվողներից չէ, եթե նկարվել են, Սիմոնյանը հանգիստ կարող է հրապարակել լուսանկարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.