Գևորգ Պապոյան․ ՔՊ-ն Գյումրիում չի փորձում խուսափել արտահերթ ընտրություններից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրիում մի իրավիճակ է առաջացել, որ ստիպված ենք նորից նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ պիտի մի այլ օրենսդրական փոփոխություն էլ արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Եթե որևէ փոփոխություն չարվի, կստացվի, որ քաղաքը պետք է այդպես առանց կառավարելու մնա: Այս կոնտեքստում պետք է ուղղակի վարչապետը նշանակի Գյումրիի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Վարչապետը նման բացարձակ լիազորություն ունի, բայց մենք ուզում ենք նշանակենք այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։
Այսինքն կուսակցականների կարծիքով չենք որոշում։ Մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլոր գյումրեցիները կկարողանան և իրավունք կունենան իրենց կարծիքը արտահայտել։ Մեխանիզմի մասին առաջիկայում կիմանաք:
Գաղափարը հետևյալն է. կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար այն մարդը, ով կլինի համախոհության մեր պատկերացումների շրջանակում, բայց միևնույն ժամանակ այդ մարդը պետք է անցնի այդ ընտրական փուլով, դա և լինի գյումրեցիների նախընտրելի»,-ասաց Պապոյանը:
Հարցին՝ եթե այդ մարդը չեղավ ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն, նրան վարչապետը կնշնակի՞ ԺՊ, նախարարը խուսափողական պատասխան տվեց. « Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ես գիտեմ, բայց տենիկական դետալներ կան, որոնք դեռ ճշգրտման մեջ են լինելու»:
Պապոյանը չի համարում, որ այս քայլով ՔՊ-ն փորձում է խուսափել արտահերթ ընտրություններին. «Ոչ, դա նշանակում։ Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում գյումրեցիները պետք է նորից գնան ընտրական տեղամաս և ընտրեն հաջորդ հինգ տարիների համար իրենց ավագանին և իրենց համայնքի ղեկավարին: Սա լինելու է այն ժամանակ, երբ մեր ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես մեր իրավական կարգերը իրենց կանոններով և տրամաբանությամբ թույլ են տալու»:
Նա վստահեցրեց, որ դա լինելու է միայն և միայն արտահերթ ընտրություններով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.