Խամոյան․ Խմբակցությունում պետք է քննարկվի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը
«Հայաստան» խմբակցությունում պետք է կքննարկվի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԶԼՄ–ներն այսօր տեղեկություն հրապարակեցին, որ չի բացառվում` խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
«Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայց ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը»,– գրել է Խամոյանը:
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` Գեղամ Նազարյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ Վիետնամ այցելությունից հետո հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց օրակարգում չկա։
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որոնք, բնականաբար, չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը»,– ընդգծել է Խամոյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցության թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը։
«Բնական է` եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,– գրել է Խամոյանը։
Խամոյանը նշել է, որ նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկությունները կլինեն ավելի ուշ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".