«Արմսաթ-1» արբանյակի ծրագրի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայկական «Արմսաթ-1» արբանյակի ծրագրի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Ըստ թերթի` նախարարն ասել է, որ արբանյակը կընկնի 2 ամսից, իսկ իշխանությունները 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր են պատրաստում։ ԶԼՄ–ները գրեցին, որ արբանյակի թեմայի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
Ավելի ուշ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության չի տիրապետում։ Իսկ հետո հրապարակեց տիեզերքից արված լուսանկարները` որպես արբանյակի աշխատանքի ապացույց։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գործը քննվում է Հակակոռուցպիոն կոմիտեում։ Քրեական վարույթն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022-ի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.