Մասկը Բայդենին մեղադրել է Ուկրաինայում «հավերժական պատերազմ» ֆինանսավորելու մեջ
Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ֆինանսավորում է «հավերժական պատերազմ»՝ Ուկրաինային օգնելու համար Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ խնդրելով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հավերժական պատերազմի ֆինանսավորում», - գրել է Մասկը X-ում՝ ի պատասխան իր հետևորդներից մեկի գրառման:
Տվյալ օգտատերը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայի համար ԱՄՆ Կոնգրեսից 24 մլրդ դոլար պահանջելու մասին լուրը, նշել է, որ «Բայդենը ղեկավարում է հանցավոր կազմակերպություն, որը գողանում է հարկատուների փողերը՝ արագացնելու համար երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը»:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին ամերիկացի օրենսդիրները Բայդենից Ուկրաինայի համար 24 մլրդ դոլար հատկացնելու հարցում են ստացել: Լրատվականի աղբյուրների տեղեկություններով՝ Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ 16 մլրդ դոլարը կուղղվի այն սպառազինությունների «ամերիկյան պաշարների համալրմանը», որոնք ավելի վաղ ուղարկվել էին Կիևին:
Եվս 8 մլրդ դոլար առաջարկվում է հատկացնել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) գծով։ Այն նախատեսում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պայմանագրերի կնքում արտադրողների հետ, այլ ոչ թե այս կամ այն տեխնիկայի և միջոցների տրամադրում անմիջապես ամերիկյան պաշարներից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:58
Невзирая на опровержение администрации премьера Армении, в правящей партии "Гражданский договор" не исключают, что в Турции тем не менее состоится трехсторонняя встреча с участием премьера Армении Никола Пашиняна с президентами Турции и Азербайджана.
-
2025-06-19 14:57
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна – это отражение страхов премьер-министра Никола Пашиняна, сказал депутат от оппозиционной фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-06-19 14:54
Группа арцахцев во главе с председателем организации «Возрождающийся Арцах» Анастасом Исраеляном провела акцию у здания правительства, потребовав от властей бессрочного продления социальной поддержки всем вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.