ՌԴ ԱԳՆ․ Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել
Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։
Զախարովան նշել է, որ տեղյակ է հաղորդագրություններին՝ միաժամանակ հիշեցնելով ռազմատեխնիկական համագործակցության (1995թ.) և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման (2013թ.) երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:
«Դրանք միանշանակ արգելում են մեր մատակարարած ռազմական տեխնիկայի՝ առանց Ռուսաստանի համաձայնության վերաարտահանումը։ Բայց այս պահին հունական կողմից ոչ մի դիմում չի ստացվել», - ասել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Ավելի ուշ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտում իր երկիրը կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.