Նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՀՀ զինված ուժերի հրամկազմում
ՀՀ նախագահի հրամանագրով 3-րդ և 5-րդ բանակային կորպուսները նոր հրամանատարներ ունեն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սիմոն Նազարյանը՝ փոխարինելով Ալեքսանդր Ցականյանին։ Նա էլ իր հերթին նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
5-րդ բանակային կորպուսի հրամանատար էլ նշանակվել է Գագիկ Պողոսյանը, իսկ մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սասուն Բադասյանը։
Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Լևոն Դավիդյանն էլ նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.