Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՌԴ ԱՀԾ-Ը ԵՐԿՐՈՐԴ ԴԵՂԻՆ ՔԱՐՏՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի գումարով պատվիրված հայտարարություն չէ, ինչպես մեկնաբանում են հայաստանյան լրատվամիջոցներում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության այսօր տարածած հայտարարությանը։
Բադալյանն ընդգծեց՝ սա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ հայտարարություն է, երկրորդ դեղին քարտն է, որին պետք է լուրջ վերաբերվել։
«Դա ներկայացնում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ընդհանուր դիրքորոշումը։ Միայն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի, դա նաև ՖՍԲ-ն է, որը փաստացի այսօր Ռուսաստանում իշխող քաղաքական ուժ է հանդիսանում։ Սա արդեն անուղղակի երկրորդ զգուշացումն է Հայաստանի իշխանություններին։ Կրկնում եմ, սա բաբականին լուրջ կառույցի ու նրա թիկունքում կանգնած լուրջ խմբավորման հայտարարությունն է, պետք է լուրջ վերաբերվել»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայում գործողությունները Թրամփի աջակցությամբ կարող են մոտենալ ավարտին, հնարավոր են որաշակի իրադարձություններ Հարավային Կովկասում։
«Իսկ դրա համար պետք է հող նախապատրաստել։ Այս սա հող նախապատրաստելն է»,-ասաց նա։
Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այդ հայտարարությամբ աջակցություն է հայտնում Փաշինյանին, նշելով, թե ում է նշանակել արևմուտքը նրա «թաթիկներին խփողներ», քաղտեխնոլոգը բացառեց.
«Վարչապետը չի կարող աջակցություն ունենալ Ռուսաստանից։ Այն պահից, երբ նա բերեց դիտորդներ ԵՄ-ից, նա հատեց կարմիր գիծ, անի որ Ռուսաստանը սա համարում էր իր տարածքը, վարչապետը բերեց ԵՄ դիտորդներ, ցույց տվեց, որ սա նաև արևմուտքի տարածքն է։ Սա չի նշանակում, որ ռուսական կողմը ճիշտ է։ Սա էլ ասեմ։ Ժամանակին պետք է աշխատանք տարվեր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.
-
2025-05-06 13:55
Большинство граждан Армении считает правильным, чтобы премьер страны участвовал в мероприятиях, посвященных Дню Победы в Москве. Об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation, которые были представлены на пресс-конференции 6 мая.