ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ցեղասպանություն 2.0» («Էթնիկ զտումներն Արցախում») ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Փաշինյանի կառավարությունը, ըստ երևույթին, անասելի հպարտ է, որ պետբյուջեի և միջազգային դոնորների միջոցների հաշվին 75 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին: Ճիշտ է, եկող տարվա գարնանից աստիճանաբար կկասեցվի հենց Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործողությունների պատճառով հողից, տներից ու ունեցվածքից զրկված մարդկանց նյութական աջակցության ծրագիրը։ Այս «ավետիսը» Փաշինյանի «շատ լավ է» խրախուսանքի ներքո, կառավարության վերջին նիստում ազդարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այնպիսի տպավորություն է, որ ուրացողները նպատակադրվել են իսպառ մոռացության գիրկն ուղարկել Արցախը և նրա մասին հիշողությունն անգամ ջնջել մեր ամենքիս մտքից…
ՄԻՆՉԴԵՌ ՀԱՅ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ, որպեսզի, այսպես ասած, թույլ չտան, որ թեման մարի և մոռացության մատնվի. մասնավորապես՝ նկարահանում են ֆիլմեր, որոնք միջազգային հանրության դատին են ներկայացնում հրատապ և հոգեցունց պատմություններն այն մասին, թե ինչպես արմատախիլ արեցին աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքը։
Բոլորովին վերջերս «ԳԱ»-ն գրել էր Հայաստանի վավերագրողների հանրության հնչեցրած քննադատության մասին՝ առ այն, որ Ազգային կինոակադեմիան որոշել է «Օսկարի» չառաջադրել հեռախոսով Շողակաթ Վարդանյանի նկարահանած «1489» (Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածի մարմնի համարը) դեբյուտային ֆիլմը, այդպիսով զրկելով Հայաստանին իր պատմության մեջ առաջին «Օսկարը» ստանալու հնարավորությունից։
Իհարկե, հիանալի է, որ ամերիկահայ պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը (հայ դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը) մեկը մյուսի հետևից շահում է ամերիկյան հեռուստատեսային արդյունաբերության հեղինակավոր Emmy Awards մրցանակներ: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա միանգամից երկու մրցանակ ստացավ վավերագրական տեսանյութի համար... ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի մերձփնյա Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության մասին:
Այս խորապատկերին մեր հերթական սպասումները կապված են դեկտեմբերի 7-ի հետ, երբ Ֆլորիդայում տեղի կունենա 2024 թվականի Suncoast Emmy մրցանակաբաշխությունը։ ԱՄՆ-ի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան «Կրոն, կարճամետրաժ կոնտենտ» անվանակարգում մրցանակի է առաջադրել «Էմմի» մրցանակի բազմակի դափնեկիր, ռեժիսոր Բարեդ Մարոնյանի նկարահանած «Ցեղասպանություն 2.0» վավերագրական ֆիլմի հակիրճ, 7-րոպեանոց տարբերակը:
«Ցեղասպանություն 2.0» («Էթնիկ զտումներն Արցախում») վավերագրական ֆիլմը պատմում է Արցախում հայկական ժառանգության ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի շարունակվող արշավի մասին: 2024 թվականին՝ 1700 տարվա մեջ առաջին անգամ, այնտեղ չեն տոնել Զատիկը. սա իրենց նախնիների հողից ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանման վառ խորհրդանիշն է։ «Հալածանքի դեմքերը» շարքի մեջ մտնող այս ֆիլմի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է և արդարության հաղթանակի ու մեղավորների պատժման հասնելը:
Սա փաստագրական վկայություն է, թե ինչպես են արցախցիները հազարամյակներ շարունակ կերտել ինքնավար ժողովրդավարական հանրապետություն, որը 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտման և բռնի տեղահանման ենթարկվեց նավթիշխան Ադրբեջանի ռեժիմի կողմից։ Ֆիլմը, որը բացահայտում է պատմական խորապատկերը պատմաբանների, հումանիտար հարցերով փորձագետների հետ հարցազրույցների և պատերազմի սարսափները վերապրած մարդկանց համոզիչ վկայությունների միջոցով, ցույց է տալիս, թե ինչպես 120 հազար բնիկ հայ քրիստոնյաներ վերապրեցին երեք չհրահրված պատերազմներ, հազարավոր զոհեր, գույքի և կրոնական-մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացում Ադրբեջանի կողմից՝ սովի մատնած 10-ամսյա պաշարման խորապատկերին, ի վերջո Հայաստանի ուխտադրուժ քաղաքականության պատճառով վերածվելով փախստականների:
«Հալածանքի դեմքերը» շարքը ձեռնարկվել է արցախյան ճգնաժամը ողջ աշխարհում Մարդու իրավունքների ոլորտի համանման խնդիրների հետ կապակցելու համար, ինչպիսիք են եզդիների ցեղասպանությունը, բռնությունը Կադունում (Նիգերիա): Այս զուգահեռների միջոցով նախագիծը նպատակ ունի ոգեշնչել միասնական գլոբալ պատասխանի: Շարքի առաջին ֆիլմը՝ «10 տարի անց», պատմում է ԻԼԻՊ-ի տիրապետության տակ եզդիների ողբերգական ճակատագրի մասին և ընդգծում Հայաստանի դերը՝ որպես կրոնական ներդաշնակության վայր, որտեղ գտնվում է եզդիների աշխարհի ամենամեծ տաճարը: Այդ տեսանկյունն ընդգծում է փոքրամասնությունների իրավունքների պահպանման և միջկրոնական փոխըմբռնման Հայաստանի հանձնառությունը: Ի դեպ, «10 տարի անց» ֆիլմը աշխարհում տարածելու է JAVA Films ընկերությունը՝ այնպիսի խոշոր հեռուստաալիքների միջոցով, ինչպիսիք են DW-ն (Deutsche Welle) և իսպանական RTVE-ն, և այն դիտելու են միլիոնավոր հեռուստադիտողներ ողջ աշխարհում:
Ներկայումս «Ցեղասպանություն 2.0»-ի պրոդյուսերները պատրաստ են ավարտին հասցնել աշխատանքը ֆիլմի լիամետրաժ տարբերակի վրա, նպատակ ունենալով հասցնել դա համաշխարհային լսարանին, նվիրատվություններ հավաքելով կինոարտադրության այդ վճռորոշ փուլում: Վերն ասված ամենի լույսի ներքո՝ այս կարևոր գործում Հայաստանի իշխանությունների հովանավորչությունն ակնկալելն անիմաստ է։ Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարությունը մեկ տարի և երեք ամիս առաջ հեշտությամբ բաժանվեց հարկատուների միջոցների 2,318 մլրդ դրամից (մոտ 6 մլն դոլար)՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի մասնակցությամբ շոուի համար, որը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին։ Այդ պատկառելի գումարը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի հաղորդագրության, ամբողջությամբ վճարվել էր դեռևս նախորդ տարվա օգոստոսի 25-ին, սակայն Դոգը մեր երկրում այդպես էլ չհայտնվեց, իսկ վճարված հոնորարը չվերադարձվեց: Ահա այսպիսիք են ուրացողների իշխանության գերակայությունները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 10:25
На примере истории с невыполненными обязательствами ЗАО «Веолиа Джур» Вся мерзость и нечистоплотность пашиняновской власти постоянно проявляются и выходят наружу при патологическом стремлении облапошить народ. Но у лжи (читай: у Пашиняна. – А.А.), как известно, ноги коротки. Мелочно-злобный и мстительный характер предводителя группки, сплотившейся вокруг властной кормушки, особенно ярко проявился в надуманном деле о преследовании бизнесмена-мецената Самвела Карапетяна и отъеме его собственности – ЗАО «Электрические сети Армении» (ЭСА)…
-
2025-07-11 09:53
Глобальная армянская ювелирная индустрия растет, национальная - выживает В Министерстве экономики наконец «заметили» существование Ассоциации армянских ювелиров (AJA), руководящий состав которой, наряду с 30-тью представителями отрасли, 9-го июля приняли участие во встрече-обсуждении под руководством замминистра экономики Эдгара Закаряна. В правительстве Армении решили сделать ставку на государственно-частное партнерство (ГЧП) с привлечением профессионального ювелирного сообщества из диаспоры, поскольку собственные потуги фактически поставили на грань выживания национальное производство ювелирных изделий, которое за 5 месяцев т.г. составило менее 30% от аналогичного прошлогоднего показателя…
-
2025-07-10 09:59
Правительство за один день увеличило госдолг страны на 146,4 млн евро! В повестке заседания правительства Армении 10-го июля оказались секретные вопросы, предложенные начальницей Службы внешней разведки Кристинне Григорян (которая раньше действовала чрезмерно прозрачно и объявляла на весь мир, к примеру, о дефиците кадров в ее ведомстве!), заместителем директора Службы национальной безопасности Самвелом Айрапетяном, начальником Службы госохраны Артуром Гаспаряном и даже министром высокотехнологической промышленности Мхитаром Айрапетяном. К чему готовятся силовики в день встречи Пашиняна и Алиева в Абу-Даби?..
-
2025-07-10 09:38
Обнародованные национальным Статкомитетом Армении подробные данные по промышленному производству в стране за январь-май (относительно того же периода 2024 года) показывают, что динамика промышленности и внешней торговли остается тревожной. Аналитики фонда «Луйс» считают, что большие показатели спада как в случае с промышленностью, так и с экспортом говорят о почти полном отсутствии факторов, обеспечивающих экономический рост, а также о потере в последние годы экспортного потенциала Армении. Промсектор, выступавший годом ранее драйвером роста, нынешним двузначным, на уровне 14,1%, спадом ослабляет темпы экономического роста…