Հայաստանից օդային ճանապարհով մեկնող քաղաքացիներն ավելի շատ են, քան Հայաստան ժամանողները
Հայաստանի երկու («Զվարթնոց» և «Շիրակ») օդանավակայաններում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 4 միլիոն 107 հազար 264 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 4 միլիոն 26 հազար 355 մարդ՝ ժամանել է՝ 2 միլիոն 8 հազար 35, մեկնել է 2 միլիոն 18 հազար 320 մարդ։
«Շիրակ» օդանավակայանում այս թիվը կազմել է 80 հազար 909 մարդ՝ ժամանել է 40 հազար 157, մեկնել՝ 40 հազար 752 մարդ։
Ընդհանուր առմամբ, ելնելով երկու օդանավակայանների տվյալներից, Հայաստան է ժամանել է 2 միլիոն 48 հազար 192, մեկնել՝ 2 միլիոն 59 հազար 72 մարդ։
Ստացվում է, որ Հայաստան ժամանածները 10 հազար 880-ով քիչ են եղել, քան Հայաստանից մեկնողները։
Նշենք, որ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 2 միլիոն 85 հազար 979, Հայաստան է ժամանել 2 միլիոն 105 հազար 161 մարդ։
Այն ժամանակ ժամանողների հաշվեմնացորդը (սալդոն) կազմել է 19 հազար 182 մարդ։
Ընդ որում, այս տարվա նույն ժամանակահատվածի համար հաշվեմնացորդն արդեն մեկնողների օգտին է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.