ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակերպել ԵԱՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում
ԱԳն-ն մեկնաբանել է, թե ինչու է ԵԱՏՄ նիստը անցկացվում ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում:
24News-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ, թե ինչպես կմեկնաբանեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, որ հայկական իշխանությունների խնդրանքով Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից մեծ հաշվով հերքել են ռուսական կողմի այս պնդումը՝ նկատելով, թե այս որոշումը կայացվել է դեռևս մայիս ամսին՝ Մոսկվայում կայացած նիստի ժամանակ։
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում», - ասված է ԱԳՆ պարզաբանման մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.