«Գեղարդ»․ «ՀԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ» ԿԵՂԾ ԹԵԶԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԴԱԴԻՎԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել:
«Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։
Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 15:02
В Баку обвиняют Россию в затягивании следствия по делу о крушении азербайджанского самолета.
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.