Շոյգու․ ՌԴ միջուկային «հովանոցը» ուղղված է ՀԱՊԿ երկրների պաշտպանությանը
Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նոր միջուկային դոկտրինի, տարածվում է առաջին հերթին ՀԱՊԿ երկրների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Նախ, ցանկանում եմ ասել, որ հին դոկտրինում էլ նախատեսված էր այդ հովանոցը, ինչպես դուք եք ասում, այդ թվում և մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ նշված էր։ Իսկ ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, այստեղ խոսքն առաջին հերթին ՀԱՊԿ երկրների մասին է։ Կա որոշակի լրացում, բավական կարևոր, ըստ իս, այն վերաբերում է Բելառուսին»,- նշել է նա։
Շոյգուի խոսքով՝ այժմ դոկտրինում ներառված են նաև միջուկային զենքի կիրառման չափորոշիչները, երբ Բելառուսի դեմ իրականացվի ագրեսիա սովորական սպառազինություններով, և երբ առաջանա հանրապետության գոյության սպառնալիք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր Ռուսաստանի պետական քաղաքականության թարմացված հիմքերի հաստատման մասին միջուկային զսպման ոլորտում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մեջ է մտնում նաև Հայաստանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.