Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. Գեղամյան
«Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։ Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ»,- գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ինչ է հայտնի այս պահին.
▪Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։
▪Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։
▪Սիրիական կառավարական բանակը գրեթե դիմադրություն չի ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին ընթանում է բանակային ուժերի վերադասավորում և համալրում, որպեսզի մեծ հարվածով թշնամուն դուրս շպրտեն քաղաքից։
▪Մինչ այդ Հալեպի բնակչությունը (այդ թվում՝ հայությունը) մեծ վտանգի մեջ է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների ու դաժանությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները։ Ուստի բանակի արագ և հաջող հակահարվածը խիստ կարևոր է։
▪Այս պահին ընթանում են մարտեր Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Էական է լինելու առաջիկա ժամերին Սիրիայի դաշնակից Իրանի և ՌԴ արձագանքը։ Խոսք է գնում ռուսական զորքերի մեծացման և մեծ հակահարվածի մասին, սակայն հստակություն չկա։ Իմ տեղեկություններով՝ երեկ Սիրիայի նախագահ Ասադը այցելել է Մոսկվա։
▪Թուրքիան վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մեծ պատրաստություններ էր տեսել՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ գրավելու համար։ Ուստի մեծ հավանականությամբ առաջիկա օրերին սիրիական հակահարվածի անհաջողության կամ բացակայության պարագայում թուրքական բանակն իր դեմքով կմտնի երկրի այլ տարածքներ։
Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին։ Որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։
Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։
Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»»,- գրել է Վ.Գեղամյանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.
-
2025-03-17 13:54
Следственный комитет Армении опровергает заявления премьера Никола Пашиняна в адрес оппозиции. Об этом в соцсетях написал депутат от блока "Айастан" Гегам Манукян.