Последние новости

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

«Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած զարգացման, որը կուժեղացնի տարածաշրջանում անկայունությունը, և այս համատեքստում հանդես է գալիս լարվածության թուլացման օգտին։ Նա ասել է, որ Սիրիայում խաղաղություն և հանգստություն հաստատելու համար պետք է ավարտվի վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիական խաղաղ բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը։

Նա հավելել է, որ «զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի, ինչպես նաև Գազայի հատվածի հարցերը»։

«Նախարար Ֆիդանն ասաց, որ Իսրայելը պետք է կատարի իր խոստումները՝ ապահովելու, որ հրադադարը Լիբանանում մշտական ​​լինի։ Նա ասել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հրադադար հաստատել Գազայում և հումանիտար օգնություն հասցնել տարածաշրջան»,- հայտնել են գերատեսչությունից։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ