Հետևողական ենք լինելու. ընդդիմադիր պատգամավորները ՀՀ ԱԳՆ-ի դեմ հայց են ներկայացրել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության և արտաքին գործերի նախարարության։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին տեղեկացնում է խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը նշել է, որ գործընկերների` Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ ներկայացրած դատական հայցով պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14–ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նախնական դատական նիստը տեղի կունենա 2025 թ. հունվարի 14–ին։
«Մենք հետևողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարց»,– գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 2–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել պարզելու համար, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։
Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը հրապարակելը դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ չէ, և իշխանությունները տարբեր մակարդակներում այսպես թե այնպես բացահայտել են պայմանագրի էությունն ու բովանդակությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.