Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ԺՊ
ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը՝ այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Սարուխանյանը։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու համար միակ տարբերակն ինքնառաջադրումն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ ուղարկեին [email protected] էլեկտրոնային հասցեին։
Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։
Ինքնառաջադրման ժամկետը լրանում է այսօր կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 14:11
Министерство обороны Армении опровергло сообщение Баку о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-04-07 14:05
В мире есть субъект, который периодически ссылается на документ, подписанный в Арцахе в сентябре 2023 года, не имеющий правовую силу. И этим субъектом является отнюдь не руководство Азербайджана. Об этом написал на своей странице в Facebook депутат от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-04-07 13:59
Родители без вести пропавших военнослужащих проводят «акцию молчания» перед зданием правительства РА.
-
2025-04-07 13:56
Россотрудничество планирует открыть контактные, информационные центры Русского дома в ряде городов Армении. Об этом глава Россотрудничества Евгений Примаков заявил на онлайн-конференции с подключением площадки мультимедийного пресс-центра Sputnik Армения.