Օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը։ Դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության ներակայացրած հայցը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022թ–ին հայտնի դարձավ, որ «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ։
Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատվել էր նաև կողմի հետ գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում պետությանն էր վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները։
2024թ․ հունվարի 4-ի կառավարության նիստում միաձայն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Հիշեցնենք, որ ըստ դատախազության` 2009 թ. պաշտպանության նախարարը (Սեյրան Օհանյան,– խմբ.), խախտելով «Հողային օրենսգրքի» պահանջները, ըստ որոնց` արգելվում է քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը (0.9 հա մակերեսով) ու դրա վրա առկա շինությունները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.