Դատարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Հունիսի 12-ի» գործով տուժող չի ճանաչել
Դատարանը մերժել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Հունիսի 12-ի» գործով որպես տուժող ճանաչելու միջնորդությունը, հայտնել են «Ազգային ճակատից»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը՝ 16 մեղադրյալների նկատմամբ։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել էին Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի համար, և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել էր, ոստիկանությունը մահակներ, հատուկ միջոցներ էր կիրառել։
Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք էր ներկայացրել։
Օգոստոսի 11-ին փաստաբանը հայտնել էր, որ գործով 15 անձ մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության մեջ։ Օգոստոսի 12-ին գործով 12 անձի խափանման միջոցը փոխվել էր։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.
-
2025-04-19 11:12
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи прибыл в Рим для второго раунда непрямых переговоров с США, передает Irna.
-
2025-04-19 11:10
Автор лозунга «Народ — не материал для штрафа» оштрафовал народ в несколько раз больше, чем было до него. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-04-19 11:08
Министерство обороны Армении опровергло очередное сообщение оборонного ведомства Азербайджана об обстреле на границе вечером 18 апреля.