Յուրի ՆԱՎՈՅԱՆ․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նման միջոցառումները արժեքավոր են նրանով, քանի որ միավորում են համախոհներին։ Կարևոր է նշել, որ միջպետական հարաբերությունների հիմքը չի կարող լինել պատմական հիշողությունը, այն կարող է լինել միայն խորապատըկեր կամ օժանդակ գործոն։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի շրջանակում նշել է «Դիալոգ» ընկերության նախագահ Յուրի Նավոյանը։
«Միջպետական հարաբերությունների հիմքը հայ-ռուսական հարաբերություններում առկա փոխադարձ աշխարհաքաղաքական շահերն են։ Միջպետական հարաբերությունների հիմքն ու հեռանկարը միջպետական պայմանագրերն են, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել են 200-ից ավելի միջպետական պայմանագրեր»,- հավելել է նա։
Ըստ Նավոյանի, այսօր աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ազդում են նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Ներքաղաքական ասպարեզում կամ քարոզչական մակարդակում միակողմանիորեն միմյանց մեղադրելու գայթակղություն կա, բայց կարծում եմ, որ սա անարդար և ոչ համակարգված մոտեցում է։ Միաժամանակ, հայ-ռուսական հարաբերությունների վրա աշխարհում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների ազդեցության ֆոնին ոչ մի փաստաթուղթ չի չեղարկվել։ Հայ-ռուսական հարաբերություններին ռազմավարական առումով ոչինչ չի սպառնում, նկատվում է սոսկ հարաբերությունների օրակարգի նվազում:
Այդ հարաբերություններում միաժամանակ սուբյեկտիվ ասպեկտ կա: Որքանո՞վ են ծանոթ երկու երկրների կառավարությունների անդամները միմյանց հետ։ Ինչպե՞ս են կողմերը միմյանց ընկալում։ Որքանո՞վ է կանխատեսելի մի կողմի վարած քաղաքականությունը մյուսի համար,-ընդգծել է Նավոյանը։
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրներից մեկը նրանց անձնավորվածության բարձր աստիճանն է, երբ անհատների կարծիքները վերագրվում են բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշմանը։
«Բացի դրանից, հայ-ռուսական բարդ հարաբերությունները հանրությանը պարզունակ մակարդակով են ներկայացվում։ Վերոնշյալ խնդիրները խոչընդոտում են այդ հարաբերությունների իրական, խոր էությունն արտացոլող որակյալ օրակարգի ձևավորմանը։ Այդուհանդերձ, ըստ իս, դա ժամանակավոր է։
Հայաստանում ռուսական գործոնը բավականին մակերեսային է ներկայացվում, և հակառակը։ Հայաստանը Ռուսաստանի ամենաթերագնահատված գործընկերն է, և այս առումով Ռուսաստանի Դաշնության քաղաքական համակարգում լուրջ թերություն կա։
ՀԱՊԿ-ի մասով քարոզչությունն ամեն ինչ ներկայացնում է այնպես, կարծես Հայաստանն է մեղավոր և բոյկոտում է ամեն ինչ, բայց այդպես չէ։ ՀԱՊԿ-ի խնդիրն առանձին հարց է, Հայաստանը չի մասնակցում կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումներին, բայց դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից»,-ասում Նավոյանը։
Նրա համոզմամբ՝ տնտեսական հարաբերությունների բարձր դինամիկան սթափեցնում է հայ-ռուսական հարաբերությունների մասին սխալ պատկերացումները։
«2024 թվականի հունվարից մինչև մարտ եղավ փոխադարձ քարոզչական պատերազմ, որից հետո սկսվեց փակ և բաց ռեժիմով աշխատանքի շրջան, հետաձգված միջոցառումներն ու այցելությունները վերականգնվեցին»,- եզրափակել է Նավոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".