Պողիկյան․ Հալեպում հանդարտ վիճակ է, սակայն չգիտենք՝ հետո ինչ կլինի
Քաղաքում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, որոշ տեղեր փռերը սկսել են աշխատել կամաց-կամաց, ջրի խնդիր կար տարբեր շրջաններում, սկսեց լուծվել այդ հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
«Այսօր առավոտյան ժամերին քաղաքը լուռ էր, հանդարտ էր մինչև մի օդանավ եկավ և ռմբակոծել պետական մի մթերանոց: Այն մեր բնակարանին մոտ էր, այսինքն նյութական վնասներ եղան, սակայն մարդկային վնասներ չկան, փառք Աստծո: Քաղաքում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, որոշ տեղեր փռերը սկսել են աշխատել կամաց-կամաց, ջրի տագնապ կար տարբեր շրջաններում, սկսեց լուծվել այդ հարցը: Ժողովուրդը բնակարանների մեջ է, դուրս չեն գալիս, սպասողական վիճակ է, այսինքն գիշերները, որովհետև բախումներ կարող են լինել երբեմն, այսինքն հրաձգության ձայներ կլսվեն շատ ուժեղ: Արդեն երեկոյան ամեն մարդ իր բնակարանն է, այսպես է վիճակը քաղաքում: Տակավին հաստատությունները, դպրոցները և այլն չեն բացվել, բայց վաճառատները կբացվեն, որ ժողովորդը իր սննդամթերքը ապահովի»,- պատմեց նա:
Պողիկյանը նշեց, որ առայժմ քաղաքից դուրս գալուը ճանապարհ չկա. «Առայժմ ճանապարհ չկա, անշուշտ, ընդիմությունը իրեն հատուկ ճամփա ունի, որ ալյուր և սննդամթերք և այլն այդպիսի բաներ կբերի քաղաք, բայց ժողովրդի համար դուրս ելնելու ճամփա չկա, փակ են առայժմ»:
Պողիկյանը փաստում է, որ ճանապարհների բացման միակ տարբերակը այն է, որ կառավարական ուժերը կարողանան հետ բերել քաղաքը։ Նրա խոսքով որոշները փորձել են դուրս գալ քաղաքից, սակայն, ցավոք, նրանցից մեկը զոհվել է դիպուկահարի կրակոցից:
«Այո, երբ նախանցյալ երկու օրերում ճամփան բաց էր, մարդիկ անձնական իրենց միջոցներով փորձեցին դուրս գալ այլ նահանգներ փոխադրվել, ավելի ապահով մնալու համար, որովհետև գիտեք, քաղաքը ներկայիս անապահով է, և Երվանդը ուզում էր ուղղվել Լաթաքիա և Հալեպից դուրս ճանապարհի վրա դիպուկահարի հարվածով վիրավորվել է ծոծրակից, իրեն փոխադրել են Համայի հիվանդանոց, այնտեղ փոխանցել էին շատ ծանր է վիճակը, այսինքն չէր կարելի փոխադրել ավելի լավ հիվանդանոց, արդեն մի քանի ժամվա մեջ փոխանցեցին, որ մահացել է»,- ասաց նա:
Պողիկյանը նշում է, որ ներկայումս վիճակը նորմալ է, խանութներում ապրանք կա, սակայն չգիտեն, թե առաջիկայում ինչ կլինի:
«Անշուշտ հայ համայնքի պարագայում Առաջնորդարանը և մեր ավագները ժողովրդին հետ կապի մեջ են, կփորձեն այնպես անել, որ խուճապի չմատնվեն մարդիկ, այսօր հաց բաժանեցին, հացի տագնապ կար, որովհետև կփորձեն: Բարեսիրական մեր միությունները դեղորայք կբաժանեն, այսինքն կփորձեն օգնել հայ համայնքին և իրենց համար հիմնականը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է, մեր առաջնահերթ մարտահրավերը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.