Մետաքսե Հակոբյան․ Նիկոլ, ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան
«Նիկո’լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան և ընդհանրապես իրականությունը։ Դու իշխանության ես, քանզի ներկայիս Հայաստանի Հանրապետության, որպես պետության նպատակները, իղձերն ու երազանքները ձևակերպված են մեկ նախադասությամբ.«Նիկոլը պիտի պահի իշխանությունը»»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրել է Արղախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, Հայաստանն այլևս բռնատիրական երկիր է, բոլոր կարմիր գծերը հատված են, այստեղ իշխանությունները հետապնդում են այլակարծության համար, հայհոյում ու բռնության կոչեր են անում ժողովրդի արդեն իսկ մեծ հատվածի նկատմամբ, պայթուցիկներ են նետում, ովքեր հակառակ են իրենց…ովքեր փաստարկված հիմնավորում են. մեր փրկության, Արցախ ու Հայաստան ունենալու հույսը այս ու նման իշխանությունների չլինելն է։
«Իսկ Արցախի Հանրապետությունը թեկուզ և չճանաչված, սակայն բոլոր առումներով կայացած էր, քան ճանաչված ադրբեջանը։ Արցախի Հանրապետությունը միայն պաշտպանության կարիք ուներ, ինչը կար «նախկինների» օրոք։
Եվ վերջում, եթե դեռ դու Հայաստանի Հանրապետության վարչապետ ես, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի հաջողել…
Դու չէ, սակայն մենք ենք ունենալու, մենք ենք ապրելու ուժեղ ու անվտանգ Հայաստանում և հայկական Արցախում…»,-գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.