Թաթոյանը՝ քաղաքապետարանի անօրինական գործողությունների մասին
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը անօրինական է համարում Երևանի քաղաքապետարանի գործողությունները գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ։
«Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ:
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին», – գրել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։
Վարորդների գործադուլի մասին
Այսօր առավոտից Երևանի ավտոբուսի վարորդները գործադուլ են կազմակերպել՝ դժգոհելով քաղաքապետարանի վարած քաղաքականությունից։ Մասնակիցներից մեկը հայտարարեց, որ քաղաքային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու ծրագրերը ձախողվել են, դա միայն հանգեցրել է կոռուպցիայի աճին, իսկ Երևանի հասարակական տրանսպորտի վիճակը կարելի է որակել որպես ողբալի։
«Մեր նյարդերը սրվել են, մենք մարդկանց տեղափոխում ենք և պատասխանատու ենք նրանց առողջության համար։ Մեզնից պահանջում են (քաղաքապետարանում - խմբ.), որ քաղաքացիներին թույլ չտանք մտնել ավտոբուս, եթե չունեն 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ»,- նշեց նա։
Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունները աշխատավարձերի վերանայման վերաբերյալ իրենց խոստումը չեն պահել։ «Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում, կոնկրետ Ավինյանն ասաց, որ երբ անցնենք քարտային համակարգին, ձեր աշխատավարձը կավելանա, ասաց՝ 150 հազար դրամով կբարձրանա, մենք պայմանավորվեցինք, մեկ ամիս է անցել, բայց ոչինչ չի փոխվել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտնել է, որ ոչ մի բանակցություն վարորդներ հետ չի ընթանում։
«Վարորդներին զոռով չենք պահելու, ոչ մեկին բռնի ուժով չենք ստիպում աշխատել», – ասել է Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հանցագործության մասին համապատասխան հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որպեսզի պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, թե առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլև քրեական օրենսդրության սահմանը։
Նովոստի-Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.
-
2025-03-17 13:54
Следственный комитет Армении опровергает заявления премьера Никола Пашиняна в адрес оппозиции. Об этом в соцсетях написал депутат от блока "Айастан" Гегам Манукян.