Последние новости

ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔԸ՝ ՈՐՊԵՍ «ԲԱՐԵՓՈԽՄԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ

ՆԳ նախարարը պաշտոնանկ արվեց առանց բացատրության, մինչդեռ որպես ոստիկանապետ և ՆԳ նախարար նրա «վաստակը» օբյեկտիվ գնահատական է պահանջում: 2019թ. աշնանը Վահե Ղազարյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու գլխավոր փաստարկը երկարամյա ընկերությունն էր Փաշինյանի հետ և դպրոցի զուգահեռ դասարաններում սովորելու փաստը: Ղազարյանի ղեկավարությամբ ոստիկանությունն անկախության տարիների ընթացքում առաջին անգամ աննախադեպ դաժանություն դրսևորեց բողոքի խաղաղ ակցիաների ճնշման գործում: Սադիզմին սահմանակից գործողություններ իրականացվեցին «Դիմադրություն» շարժման ակտիվիստների նկատմամբ։

«Գոլոս»-ը բազմիցս հրապարակել է այն ոստիկանների անունները, որոնք պարգևներ ու պաշտոնի բարձրացում են ստացել ուժի անիրավաչափ կիրառման համար: Ցուցարարներին խեղդելու, գլուխն ասֆալտին զարկելու և այլ դրվագներ արձանագրված են տեսանյութերում, ուստի Ղազարյանի «վաստակը» պատմության մեջ կմնա որպես իշխող վերնաշերտի պարագլխի գլխավոր ուղեգծի իրականացման օրինակ, որն ուղղված է ասֆալտին փռելուն և մարդկանց գլուխը պատերին խփելուն։ Այս ամենը, ընդգծեմ, ոստիկաններն արել են ոչ թե ավազակ-կրկնահանցագործների, այլ քաղաքական խաղաղ ակցիաների մասնակիցների հետ։ Ղազարյանի օրոք ոստիկանությունը վերածվեց քաղաքական խուզարկության և ժողովրդի քաղաքական կամքի ճնշման հնազանդ գործիքի։

Ղազարյանի օրոք սկսվեց իրավապահ մարմինների բարեփոխումը, որի արդյունքներն ամփոփեց հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքերով. «Այսօր դատարան է հասնում կատարված սպանությունների միայն 25%-ը, բնակարանային գողությունների 15%-ը և ավտոպահեստամասերի գողությունների 2%-ը»: Ղազարյանի օրոք ոստիկանությունն առաջին անգամ ցուցադրաբար բռնություն գործադրեց զոհված հերոսների ծնողների նկատմամբ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում: Ղազարյանը հակընդդեմ հայց ներկայացրեց, արդյունքում ոչ մի ոստիկան չպատժվեց, թեև բռնության անիրավաչափ կիրառման փաստն արձանագրված է տեսանյութում:

2024 թվականի հունիսի 12-ին ոստիկանները խաղաղ ակցիայի մասնակիցների վրա նետեցին «Զարյա» լուսաձայնային նռնակներ, որոնց կիրառումը փողոցային անկարգությունները ցրելու համար արգելված է։ Ղազարյանը հետին թվով օրինականացրեց դրանց կիրառումը։ Նա պատմության մեջ կմնա որպես նախարար, որը հրաման է տվել ոստիկաններին նռնակներ նետել սեփական ժողովրդի վրա։ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Արթուր Վանեցյանը չի կատարել 2019-ին Իջևանում «արյան գետեր» ապահովելու Փաշինյանի հանձնարարությունը, երբ ռեժիմի պարագլուխը կատաղել էր ապօրինի անտառահատումների մասնակիցների վրա: Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում հրաժարվեց կատարել Ամուլսարի մոտ ակցիայի մասնակիցներին բռնի ցրելու Փաշինյանի հանձնարարականը, ինչի համար էլ 2019-ի սեպտեմբերին ստիպված էր հրաժարական տալ։ Նրա տեղը զբաղեցրեց Ղազարյանը, որն անխոնջ կատարել է իր դպրոցական ընկերոջ բոլոր հրամանները։

2020թ. նոյեմբերին ոստիկանները դաժանություն ցուցաբերեցին «Նիկոլ դավաճա՛ն» կարգախոսով ընթացող ակցիան ցրելիս։ Ցուցարարներն արգելափակել էին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը, ինչպես նաև Մաշտոցի պողոտան ու Տիգրան մեծ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկը: 2022թ. մայիսի 30-ին ուժի անիրավաչափ կիրառում տեղի ունեցավ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անցկացվող խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ: Արդյունքում տասնյակ քաղաքացիներ հայտնվեցին հիվանդանոցում և բերման ենթարկվեցին։ Այն ժամանակ առաջին անգամ ակցիայի մասնակիցների ձեռքում հայտնվեց պաստառ, որի վրա գրված էր. «Ոստիկան, մա՛րդ եղիր»։ Ավաղ, այդ ժամանակ հայոց ոստիկանությունը՝ ի դեմս մորեգույն ու սև բերետավորների, արդեն վերջնականապես կորցրել էր մարդկային դեմքը։

Ոստիկաններին բռնացողների ու սադիստների հանցախմբերով փոխարինելու համար («Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին խմբովի ծեծի ենթարկելու համար 60 ոստիկաններից ոչ մեկը պատիժ չկրեց) Ղազարյանին պետք էր պաշտոնանկությունից հետո նստեցնել մեղադրյալի աթոռին։ Փաշինյանի մյուս դրածոների հետ մեկտեղ՝ ՆԳ նախկին նախարարին պետք է մեղադրանք ներկայացվեր «բարեփոխումներ» ցուցանակի ներքո պետության իրավապահ համակարգի փլուզմանը մեղսակցության համար՝ Ջ.Սորոսի հետևորդների շահագրգիռ մասնակցությամբ։ Արմեն Աբազյանը վճռականորեն խոչընդոտում էր ԱԱԾ-ի բարեփոխում իրականացնելու այդ հանրության փորձերին, իսկ Ղազարյանը հլու-հնազանդ թույլ տվեց Լարիսա Մինասյանի (այն ժամանակ Սորոսի հիմնադրամի նախագահի) գլխավորած «բարեփոխիչներին» մտնել ոստիկանություն։

«Բարեփոխման» արդյունքում ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատների՝ քաղաքացիների քաղաքական կամքը ճնշելու համար։ Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման խնդիրը երկրորդ պլան է մղվել։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած հանրապետական կառավարման նոր կառուցվածքին (մարզայինի փոխարեն), որով հստակ տարանջատվելու են քրեական և համայնքային ոստիկանության լիազորությունները, ապա դրական կանխատեսումներ այդ առումով չկան, բայց արդյունքների մասին խոսելը վաղ է

Ղազարյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ տարածքում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն աճել է բազմապատիկ, իսկ ոստիկանությունն իսպառ կորցրել է թմրամաֆիայի դեմ պայքարի հմտությունները: Անցնող տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2.571 դեպք։ Շրջանառության իրական ծավալները տասնապատիկ գերազանցում են պաշտոնական տվյալները, և դա նույնպես Ղազարյանի «արժանիքն» է։ Նրա օրոք բռնկվեց սկանդալը 2 տոննա թմրանյութերի մատակարարման շուրջ, մեղավորները մինչ օրս չեն պատժվել։ Հանցագործության մասշտաբները հիմնավոր կասկածներ են հարուցում, որ առանց իշխանությունների մասնակցության դա արվել չէր կարող

Հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում հանցագործությունների թիվը հասել է 28.269-ի։ Դրանցից 1.425-ը դասվել են առանձնակի ծանր, 9.206-ը՝ միջին ծանրության, իսկ 3.822-ը՝ պարզապես ծանր հանցագործությունների շարքին, մյուսները որակվել են որպես ոչ ծանր հանցագործություններ։

Ղազարյանի օրոք 2021թ. հուլիսի 7-ին իր աշխատանքը սկսեց «պարեկների» ծառայությունը. դրա 700 աշխատակիցներ դուրս եկան Երևանի փողոցներ, ավելի ուշ նրանք հայտնվեցին նաև մարզերում։ Նրանց ի հայտ գալը կտրուկ նվազեցրեց դիմորդների քանակը ոստիկանության ակադեմիայում, ակնհայտ դարձավ, որ «պարեկ» կարելի է դառնալ նաև առանց կրթության։ Ավելի ուշ պարզվեց, որ ծառայության են ներթափանցել նախկինում գողության և ֆիզիկական բռնության մեջ կասկածվող անձինք:

«Գոլոս»-ը անցած տարիների ընթացքում տասնյակ տեղեկություններ է հրապարակել «պարեկների» կողմից շարքային քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին։ «Պարեկների» ի հայտ գալն արագացրեց ոստիկանության վերածումը սադիստական ավազակախմբերի, որոնց գլխավոր խնդիրը հանգում է Փաշինյանի քաղաքական հակառակորդներին բռնության միջոցով վախեցնելուն, ինչպես նաև ռեժիմի պարագլխի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելուն։ Աննա Հակոբյանի թիկնազորը որոշակի ժամանակից ի վեր բաղկացած է ոստիկանական 30 մեքենաներից, ինչը մատնանշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Լրատվամիջոցներն իրար հերթ չտալով տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ ՆԳ նախարարի պաշտոնանկությանը նախորդել է ծանր խոսակցություն Փաշինյանի հետ, որը բացատրություն է պահանջել իր մանկության ընկերոջ ունեցվածքի և կապիտալի մասին տվյալների վերաբերյալ: Դատելով ամենից Ղազարյանի բացատրությունները նրան չեն գոհացրել։ Կա նաև հրաժարականի ավելի արժանահավատ տարբերակ։

Ցուցանշական է, որ Ղազարյանին փոխարինելու եկավ Արփինե Սարգսյանը, որը 2023 թվականից ՆԳ փոխնախարարն է, ինչից հետևում է, որ նա մասամբ կիսում է պատասխանատվությունն իր նախկին ղեկավարի պաշտոնեական հանցագործությունների համար: Սովորաբար ձիերին գետն անցնելիս չեն փոխում, Փաշինյանը թեթև սրտով կարող էր Ղազարյանին վստահել զանգվածային ելույթների ճնշումը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո, բայց այստեղ ուժի մեջ է մտնում մեկ այլ վարկած։ Պաշտոնից հեռացնելով՝ Փաշինյանն իր ընկերոջը փրկեց նրանից, ինչ պետք է կատարի նախարարի պաշտոնում 30-ամյա Սարգսյանը։

Ռեժիմի պարագլուխը գիտակցում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են պահանջել ոստիկանական սադիզմի վերափոխում ասֆալտի վրա արյունահեղության, իսկ այդ դերի համար երիտասարդ կինն ավելի հարմար է ՆԳ նախարարի պաշտոնում։ Ի՞նչ պահանջես նրանից:

Սարգսյանին սպառնում է հայրենակիցների արյունով արատավորված լինելու վտանգը, իսկ Ղազարյանը, պետք է խոստովանել, ժամանակին լվաց ձեռքերը։ Եթե վերջինս ստիպված էր արտոնել լուսաձայնային նռնակների կիրառումը, ապա Սարգսյանից ռեժիմի պարագլուխը կարող է «արյան գետեր» պահանջել։ Հանձին նրա՝ Նիկոլը ստացավ զանգվածային բողոքի ցանկացած դրսևորում դաժանորեն ճնշելու հնազանդ գործիք։

«Բարեփոխման» արդյունքում ժողովուրդը ստացավ ոստիկանություն, որը պատրաստ է կատարել ցանկացած անօրինական հրաման, և ի հավելումն՝ ՆԳ նախարար, որը ցանկացած պահի կարող է նման հրաման տալ Փաշինյանի մատուցմամբ։ Ներկայումս ՆԳՆ-ը կատարում է պատժիչների, քաղաքական խուզարկության, ժողովրդի քաղաքական կամքը բռնի ճնշման և ռեժիմի պարագլխի շահերի սպասարկման գործառույթներ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИТОГИ 7-и ЛЕТ: ТОЛЬКО ПОТЕРИ
    2025-05-03 09:41

    Реальный уровень безработицы в отдаленных марзах никто не фиксирует: режим провалил программу создания свыше миллиона новых рабочих мест. Пашинян недавно объявил, что, "благодаря революционным темпам, в госбюджет дополнительно поступило 4,2 млрд долларов". Экономисты в ответ указали на то, что за 7 лет режим увеличил внешний долг РА на 7 млрд долларов. "Революционные темпы" налицо: каждый год по 1 млрд! 7-я годовщина правления Пашиняна (избран премьер-министром со второй попытки 8 мая 2018 г.) – время подведения итогов.

  • ДЕЦЕНТРАЛИЗАЦИЯ НА ЭТАПЕ ДЕФИЦИТА ДОВЕРИЯ
    2025-05-02 10:08

    В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…

  • В НОЧЬ НА 1 МАЯ 2018 г…
    2025-04-30 10:45

    В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".

  • ОХОТА НА "ШПИОНОВ РОССИИ" - ГВОЗДЬ ПОДГОТОВКИ ГД К ВЫБОРАМ 2026
    2025-04-30 09:16

    17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ