Последние новости

ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

Ոմանք զարմանում են, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը, տեղեկանալով թուրքամետ կազմավորումների մոտալուտ հարձակման մասին, փախել է քաղաքից՝ չբարեհաճելով նույնիսկ տեղյակ պահել տեղի հայ համայնքին։ Այն համայնքին, որի շահերի համար էլ ինքը «հյուպատոսում» էր Հալեպում՝ ստանալով բավական մեծ աշխատավարձ։

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ: ՋՈՋԸ ԻՆՉ Է, ՈՐ ՊՈՉԸ ԻՆՉ ԼԻՆԻ. ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ Է։ Մի՞թե 2008-ին ճիշտ այդպես չփախավ Փաշինյանը, որի հոգին մինչ այդ փառավորվում էր այն ցուցարարների գործողություններից, որոնք բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ, և լրացուցիչ ուժեր էր ուղորդում այն հատվածներ, որտեղ ոստիկանների հետ ցուցարարների բախումներն առավել կատաղի էին։ Իրեն երևակայել էր ստրուկների ապստամբությունը ղեկավարող Սպարտակ... Իսկ այնուհետ փախավ և հանձնվեց միայն այն բանից հետո, երբ ստացավ անվտանգության ու արագ համաներմամբ չեղարկվելիք ազատազրկման կարճ ժամկետի երաշխիքներ։

Նույն կերպ էր գործում նաև 2020-ի պատերազմի ժամանակ։ Սկզբում իրեն Նապոլեոն էր երևակայում, հրաժարվում խաղաղության շահավետ պայմաններից, իսկ հետո, վերջապես ստորագրելով նվաստացուցիչ խաղաղությունը, թաքնվեց ինչ-որ բունկերում՝ հարվածի տակ դնելով խորհրդարանի այն ժամանակվա ղեկավար Արարատ Միրզոյանին, որը պատերազմական գործողությունների ժամանակ բոլորին կոչ էր անում հիշել, որ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Վովայի Փաշինյանն է

Հազարամյակներ շարունակ կար հայկական երկրամասը, բայց փողոցից եկավ ամենից ու ամենքից նեղացած մեկը, և չկա հայկական երկրամասը։ Քանզի այդ ոմն մեկը սկսեց պայքարել «ինքնիշխանության» համար։ Այսօր էլ լկտիաբար պնդում է, թե Հայաստանն օրըստօրե ավելի ինքնիշխան է դառնում

Իրականում նա զրոյացրեց ոչ միայն Արցախն ու հազարավոր հերոսների ավանդը, որոնք զոհաբերել են իրենց առողջությունն ու կյանքը հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության։ Նա զրոյացրեց նաև Հայաստանի ինքնիշխանությունը, որը մանրադրամ դարձավ տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի երկրների խաղերում։ Փոխարենը հիմա, Արցախում էթնիկ զտումներից, այդքան զոհերից հետո, նա շատ «ինքնիշխան» ժպտում է Ալիևին՝ նրան հանձնելով արդեն նաև այլ տարածքներ։

Իհարկե, շա՜տ տպավորիչ է, թե ոնց է Աննա Հակոբյանը տոլմա փաթաթում։ Բայց եթե դու այդքան բաց ու հանդուրժող ես, ընդհուպ մինչև կնոջդ տոլմա փաթաթալու ընթացքը ցույց տալը, ապա գուցե պատմե՞ս, թե ինչի վրա էիր այդքան զվարճացել Ալիևի հետ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում։ Թե՞ այդքան համարձակություն չունես։ Չէ, չունի։ Փոխարենը համարձակություն ունի ստեր լցնելու իր ընտրողի ականջները՝ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման համար ձեռնարկվող միջոցների, իբր ժամանակակից սպառազինության գնումների մասին... Հերթական բլեֆն է։ Եթե իսկապես ինչ-որ արժեքավոր բան գնած լինեին, այդ ինքնագովը վաղուց նկարված կլիներ նոր ձեռք բերածի խորապատկերին։

Հայաստանի անվտանգության համար այդ ի՞նչ սպառազինության մասին ենք խոսում։ Փաշինյանը մտածում է միայն սեփական կարիերայի, իշխանությունը պահելու, դե, ու իր անվտանգության մասին։ Վերջինին, ընդ որում, չափազանց ուռճացված կարևորություն է տալիս։ Փաշինյանի երբեմնի սիրելի գեներալ Դը Գոլը նման մարդկանց մխիթարում էր. «Դուք երկար կապրեք։ Սպանում են միայն լավագույններին»։

...«Վրացական երազանքը», կատարելով արևմտյան ցանկությունները, հասավ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի։ Բայց հետո պարզվեց, որ հանուն այդ կարգավիճակի Արևմուտքը վրաց իշխանություններից պահանջում է լիակատար հնազանդություն և հակառուսական կտրուկ քայլեր, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ։ «Երազողները» հրաժարվեցին, չցանկացան հարվածի տակ դնել իրենց երկիրը։

Նիկոլը, նույնպես կատարելով Արևմուտքի ցանկությունները, ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Ի՞նչ ստացավ դրա դիմաց: ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճա՞կ: Ոչ, դրա դիմաց նա ստացավ ծափահարություններ Եվրախորհրդարանում ու Եվրոպական տարբեր քաղաքական հավաքույթների հրավերներ։ Ամեն մեկն իր գինն ունի. վրացիներին փորձեցին գնել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակով, բայց նույնիսկ դա չստացվեց, իսկ Նիկոլին առան էժան գնով։

Ի դեպ, հետաքրքիր է, Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես արդյունքում կփախչի՞, ինչպես Նիկոլը 2008-ին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕЗ ПРАВА НА ПАТРИОТИЗМ
    2025-06-24 10:37

    Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.

  • О ВЫЗОВАХ ПРИ ИЗУЧЕНИИ КИТАЙСКОЙ ФИЛОСОФИИ
    2025-06-21 10:39

    Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ