ՏՆՏԵՍԱԳԵՏ․ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՔԱՐՈԶ Է ԿԱՐԴՈՒՄ, ԿԱՆ ԹՎԵՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին առևտրին վերաբերող 2017 և 2024թթ–ի վիճակագրական որոշ ցուցանիշներ։
Այսպես. մինչև «թավշյա հեղափոխությունը»` 2017թ–ին Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ երկրների տեսակարար կշիռը եղել է 24.3 տոկոս, Ռուսաստանինը` 26.7։ Իշխանափոխությունից 6 տարի անց` այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների տվյալներով ԵՄ երկրների հետ առևտրի ցուցանիշը կազմել է ընդամենը 7.2 տոկոս կամ 2018թ– ի համեմատ 3 անգամ պակաս, Ռուսաստանինը` 41.1 տոկոս կամ գրեթե կրկնակի ավելի։
Վերլուծելով վերոհիշյալ վիճակագրությունը` Հրայր Կամենդատյանը նկատում է, որ ԵՄ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի հանրագումարում նվազել է ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայի հետ առևտուրն է նվազել, այլև որովհետև արտաքին առևտրի ծավալն ընդհանուր աճել է, և աճել է հիմնկանում ՌԴ–ի հետ առևտրի ավելացման շնորհիվ։
«Վերջին տարներին դրան նպաստող գործոններից մեկը աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված Հայաստանի տարածքով ռուսական ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն է դեպի ԱՄԷ և Հոնգկոնգ»,– նշում է տնտեսագետը։
Երկրորդը, նրա խոսքով, ռուսական ռուբլու թուլացումն է դրամի նկատմամբ, ինչը հայաստանյան գործարարներին թույլ է տալիս մեծացնել ՌԴ–ից ներկրումների ծավալը և էլ ավելի մեծ շահույթներ ստանալ։
«Սա է ամբողջ հարցի էությունը։ Իսկ թե ով ինչ քարոզ է կարդում, դրանց պետք է չէ հավատալ, քանի որ կան թվեր, տնտեսագիտական մոտեցումներ և աշխարհաքաղաքական հարցեր»,– ամփոփում է մեր զրուցակիցը` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատու պաշտոնյաներին հիշեցնելով, որ պարտավոր են ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնել երկրի տնետեսական զարգացման ուղին ու տվյալ պահի ընթացքը։
Ինչ վերաբերում է ապագա հնարավոր զարգացումներին, Կամենդատյանը կանխատեսում է, որ 2025թ–ին տնտեսության մեջ կորուստները շատ են լինելու, մասնավորապես` շինարարության, այդ թվում` ենթակառուցվածների շինարարության ոլորտում։
«Որպես հետևանք` բյուջեի հարկային եկամուտները կտրուկ անկում են ապրելու, որովհետև մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների ուսումնասիրությունը դա է ցույց տալիս։ Դրա համար շատ պարզ տնտեսագիտական հաշվարկներ կան։ Բոլորն էլ գիտեն, որ թե՛ արտաքին աղբյուրներից դեպի ՀՀ եկող մուտքերը, թե՛ ներքին հարկային մուտքերը նվազել են, և այս ամենը կբերի նրան, որ մենք առնվազն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկզբում կունենանք մեծագույն դժվարություններ բյուջեի հետ կապված»,– կանխատեսում է Հրայր Կամենդատյանը։
Նշենք, որ ս.թ. առաջին 9 ամիսների տվյալներով բյուջեով նախատեված եկամուտների ու ծախսերի ցուցանիշներն արդեն իսկ թերակատարվել են. հարկային եկամուտների մասով 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, ծախսերի մասով`13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 11:22
Вашингтон обсуждает с Киевом, какие территории он сохранит, а какие – потеряет по итогам урегулирования конфликта, а также другие элементы окончательной договоренности на этот счет. Об этом заявил американский президент Дональд Трамп на встрече с генеральным секретарем НАТО Марком Рютте в Овальном кабинете Белого дома, передает Sky News.
-
2025-03-14 11:05
Заявление турецко-азербайджанского оккупационного режима о якобы завершении переговоров по так называемому мирному договору с Арменией вскрыло важные политические "нарывы" в этом сомнительном процессе, именуемом "мирные переговоры".
-
2025-03-14 09:38
Залог долголетия — элементарные повседневные привычки, которые либо ускоряют, либо, наоборот, тормозят процесс старения, пишет Daily Express. Авторы предлагают взять на вооружение три полезных ритуала и повторять их ежедневно.
-
2025-03-14 09:04
4 марта ТАСС сообщил, что Сергей Собянин принял участие в церемонии закладки памятника Гейдару Алиеву. «Мэр Москвы Сергей Собянин во вторник принял участие в церемонии закладки монумента дважды Герою Социалистического Труда, государственному и политическому деятелю, председателю комиссии Совета министров СССР по строительству и освоению Байкало-Амурской магистрали (БАМ) Гейдару Алиеву», - говорилось в сообщении.