Վիկտոր ԲԱՐԱՆԵՑ․ ԱՅՍ ԱՂՄՈՒԿԻ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԽԱՂՆ Է ԽԱՂՈՒՄ
Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը Alpha News-ին մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի սրումը և այդ գործընթացում Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը:
«Դժբախտաբար այդ զինյալներին, ավազակներին և ահաբեկիչներին հաջողվեց գրավել Հալեպը։ Այստեղ հիմնական պատճառն այն է, որ սիրիական հետախուզությունը շատ վատ է աշխատել, և երկրորդ՝ նրանք բանակը չեն պատրաստել Սիրիայի ամենամեծ քաղաքը պաշտպանելու համար: Հիմա բանակը ուշքի է եկել և պատրաստվում է ազատագրել Հալեպ քաղաքը՝ ռուսական օդային և ցամաքային զորքերի ակտիվ աջակցությամբ։
Իհարկե, բոլորին անհանգստացնում է այն փաստը, որ զինյալ խմբավորումները, որոնց թիվը հսկայական է, ավելի քան 20 հազարը, շարժվել են դեպի Համա։ Սիրիական բանակն արդեն պաշտպանական դիրքեր է կառուցում։ Ավելին, Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հակահարձակման նախապատրաստման մասին։
Եվ երրորդ՝ չեմ կարծում, որ սիրիական բանակը մենակ կմնա: Արդեն լիովին պարզ է, որ Իրաքը սիրիական բանակի կողմն է։ Որոշակի և ոչ այնքան թույլ զորակազմեր են ուղարկել այնտեղ։ Կարծում եմ, որ իր դերը կխաղա նաև Իրանը, և եթե կոալիցիա կազմվի, ապա կկարողանա այս «ժանտախտը» քշել և հետ մղել Իդլիբ, որտեղ նստած էին 4 տարի»,- կարծում է Բարանեցը։
Ըստ նրա՝ Սիրիայում սրման գլխավոր տոնը տալիս է ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ։
«Թուրքիան ունի իր շահերը: Այստեղ գլխավոր ռեժիսորն ԱՄՆ-ն է։ Նրանք եկել են սիրիական հող, այնտեղ ճամբարել ու թալանել սիրիական նավթը։ Թալանում են ու վաճառում։ Անվտանգության խորհուրդը նրանց նույնիսկ թույլտվություն չի տվել։ Նրանք ավազակներ են և շահագրգռված են, որպեսզի ավելի արագ տապալեն Ասադի ռեժիմը։ Թուրքիան այս աղմուկի տակ ունի իր խաղը։ Թուրքերն ուզում են, որ քրդերը չշարժվեն ու չխաղան Թուրքիայի դեմ։
Իսկ Էրդողանն այժմ սիրիական տարածքի մի կտոր է պոկելու։ Թուրքիան Ասադին ճնշելու կարիք չունի, նրան պետք է հող ու բնական հարստություն այս տարածաշրջանում։ Իսկ ԱՄՆ-ին պետք է ամբողջ Սիրիան։ Նրանք պետք է Սիրիայի ղեկավարին վերածեն Սադամ Հուսեյնի, կախեն նրան, ինչպես մենք դա արդեն տեսել ենք և գիտենք։ Այսինքն՝ ջարդել սիրիական բանակը և ստիպել Ասադին բարձրացնել ձեռքերը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Բարանեցի խոսքով՝ Ռուսաստանն ու Սիրիայում նրա դաշնակիցներն արդեն մշակել են զինված ահաբեկիչներին հակազդելու գործողությունների ծրագիր։
«Մենք արդեն մտածել ենք մեր պլանը, խոսակցություններն արդեն եղել են: Պուտինը ոչ միայն Էրդողանի հետ է խոսել, այլ նաև մեր իրանցիների, համարձակվում եմ ասել, դաշնակիցների և իրաքցիների հետ: Հիմա այս ավազակախմբերին ընդհանուր կոալիցիոն հակահարված տալու ծրագիր է մշակվում»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: