ԱՄՆ ԵՎ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՈՐՏԵՂ Է ԳՅՈՒՄՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոչ ոք այնքան չի վարկաբեկում ժողովրդավարությունը, որքան ամերիկյան և եվրոպական դիվանագիտական կորպուսը ՀՀ-ում
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Այն, ինչ կատարվում է Գյումրիում, այլ կերպ, քան ապօրինություն չի կարելի անվանել: Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Նրա հետ միասին մանդատը վայր դրեց ավագանու 13 անդամ։ Այս ամենը տեղի է ունեցել դաշինքի հիմնադիր, Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործի ֆոնին, ով մեղադրվում է «Սև բերդի» շրջակայքի հողերն ապօրինի օտարելու մեջ։
Ըստ տրամաբանության, իսկ ամենակարևորն՝ օրենքով, Գյումրիում պետք է ավագանու նոր ընտրություններ անցկացվեին։ Սակայն տրամաբանությունը, և ինչպես ցույց տվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի տվյալների հետ կապված իրավիճակը, որոնք անհայտ կերպով հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի ձեռքում, Հայաստանում օրենքը հարաբերական հասկացություն է։
Ավագանու փլուզումից հետո, որն, ըստ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, պայմանավորված էր իշխանությունների գործողություններով, որոնց նա իբր չէր սատարում, Փաշինյանը հայտարարեց ներկուսակցական քվեարկություն (փրայմերիզ)՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ընտրելու մտադրության մասին: Աա առաջին նման գործընթացն է երկրի պատմության մեջ: Քվեարկությունը տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կամ գործընկերների միջև:
Այնուհետ պատահականության սկզբունքով քվեարկություն կանցկացվի գյումրեցիների շրջանում։ Միայն սրանից հետո կլինի նշանակումը։ Փաշինյանը նաև հայտնեց, որ փրայմերիզին կմասնակցեն Կարեն Սարուխանյանը, Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։
Եթե Հայաստանի օրենսդրության մեջ գտնում եք ներկուսակցական փրայմերիզների մեխանիզմի մասին կետ՝ խնդրում ենք հայտնել։ Փորձագիտական հանրությունում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրու ավագանու ընտրություններին չի գնում, քանի որ նախկին Լենինականում ձախողված արդյունքների խարանով «ՔՊ»-ին ավելի դժվար կլինի գնալ 2026-ի ԱԺ ընտրություններին:
Այս վարկածի տրամաբանությունը հասկանալի է ու ճիշտ է՝ «հեղափոխական առաջնորդը» չի ցանկանում, որ երկրի երկրորդ քաղաքում լինեն ընտրություններ, քանի որ գիտի իր իրական վարկանիշը, սակայն Փաշինյանը կցանկանար ընտրություններ չանցկացվեն ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Փաշինյանն ու «ՔՊ»-ն դեմ չէին լինի, որ 2021 թվականի ընտրությունները վերջին ընտրությունները լինեն Հայաստանում: Ընդ որում ՝այնքան էլ կարևոր չէ նրանք կլինեն «վերջինը»՝ իշխանության յուրացման սցենարի պարագայում (այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով), կամ վերջինը՝ այն սցենարում, երբ 2026-ին «ընտրություններ անցկացնելու տեղ չի լինի…» («Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ»,- միշտ նկատի ունեցեք այս բանաձևը):
Բացի այս անօրինական գործընթացից, եղավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ով հայտարարեց Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու մասին, որոնք, ըստ նախնական տվյալների, տեղի կունենան 2025 թվականի գարնանը։ Ենթադրենք, որ իշխանությունները որոշում են հարգել օրենքը և անցկացնել ընտրություններ, ապա սա լավ փորձություն է այն քաղաքական ուժերի համար, որոնք 24/7 ռեժիմով ասում են, որ ընդդիմությունը պետք է վայր դնի իր մանդատները, պետք է հեռանա Ազգային ժողովից՝ «ճանապարհ բացելով երիտասարդների համար»: Մասնակցե՛ք ընտրություններին, հաղթե՛ք թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, և Նիկոլի օրինակով սկսե՛ք ձեր իշխանության գալու ճանապարհը Գյումրիից։
Այս իրավիճակն ունի մեկ այլ յուրահատկություն՝ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ պատրաստ է լուծել «ընդդիմության համար բենզինի հարցը», որպեսզի իրենք գնան Ջերմուկ, և համատեքստից պարզ էր, որ Ջերմուկում ընդդիմությունը պետք է ինքնուրույն լուծի օկուպացված տարածքների հարցը: ԱԺ նախագահի տրամաբանությամբ կարելի է «վառելիքի հարցերը լուծելու» առաջարկ անել Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպաններին, որոնք չեն նկատում այն, թե ինչ է կատարվում Գյումրիում։
Հնարավո՞ր է, որ Վասիլիս Մարագոսն ու Քրիստինա Քուինը չգիտեն, որ Գյումրին «դեռևս» Հայաստանի մաս է։ «Ժողովրդավարության» մի մաս, որը նրանք պաշտպանում են, և «ժողովրդավարություն», որը թույլ չի տալիս տեղում ապրող մարդկանց ընտրել իրենց իշխանությունը:
Մտածե՛ք այդ մասին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: