Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԹՈՒՐՔ ԴԱՇՆԱԿՑԻՆ ՀԱՎԱԿՆԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Պատմական ճշմարտության խլացուցիչ աղաղակն ու առաջ մղվող սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Ազազարյան» և հանրային ուշադրությունը շեղող ու ազգային զգոնությունը թուլացնող այլ արհեստական ու մանր օրակարգերով հանրային կյանքը հագեցնելու այսօրվա պարտադրվող իրականության հետ։
Հայաստանի քաղաքական իշխանությունները ընկղմված լինելով անտարբերության խոր քնի մեջ, ըստ էության, ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին բացահայտ հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:
«Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսին բացման խոսքով հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնման, մասնավորապես, վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Այնուհետև, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ Հիշյալ կոնֆերանսի ընթացքում Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։
Մեր կողմից վճռական գործողությունների և հայտարարությունների բացակայությունը միայն ոգևորում է Ադրբեջանին և նրա աջակիցներին՝ պատմության մոռացության և վերանայման պետական արշավում: Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև, ինչը հաստատում է, որ անարժան առաջնորդները անխուսափելիորեն հանգեցնում են ինքնիշխանության և տարածքի կորստի։
Իրերն իրենց անուններով կոչելու և նրանցից պատասխանատվություն պահանջելու ժամանակը վաղուց է անցել, իսկ արտաքին սպառնալիքների և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն առնչվող խնդիրների դեմ ակտիվ և վճռական գործողությունների հրատապ անհրաժեշտությունը գնալով ահագնանում է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».
-
2025-03-17 18:57
Только через формирование железобетонных гарантий безопасности можно будет достичь прочного мира на Украине. Об этом заместитель министра иностранных дел РФ Александр Грушко заявил «Известиям».